Արսենալը մանրամասներ է ներկայացրել Մխիթարյանի ապաքինման ընթացքից
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո Լոնդոնի «Արսենալի» ընդհանուր խումբ է վերադարձել: 30-ամյա ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները և մարզվում է առանց սահմանափակումների: Այս մասին տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերին` «Տոտենհեմի» դեմ խաղում: Հավելենք, որ «Արսենալը» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 29-ին` մրցելով «Քարդիֆի» հետ: […]