Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Январь
2019

Ոստիկանությունը պետք է լինի հստակ իրավակարգի երաշխավորը, և դրանում չլինի քաղաքական կողմնակալության որևէ էլեմենտ. վարչապետ

0
Ոստիկանությունը պետք է լինի հստակ իրավակարգի երաշխավորը, և դրանում չլինի քաղաքական կողմնակալության որևէ էլեմենտ. վարչապետ

2018-ին ունենալով ներքաղաքական առումով պայմանավորված ծանրաբեռնված օրակարգ, ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջև դրված խնդիրները, երեկ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ոստիկանապետը նշել է, որ ապրիլ-մայիս ամիսներին ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները ներգրավված են եղել ներքաղաքական զարգացումների ընթացքում հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում: Բացի այդ, պատկան մյուս գերատեսչությունների հետ համատեղ ոստիկանության ծառայողները ներգրավված են եղել նաև 2018 թ. համապետական և միջազգային նշանակության զանգվածային միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման աշխատանքներում: Ոստիկանության զորքերի ծառայողները 2018 թ. օգոստոսից ներգրավվել են մարտական հերթապահության ՀՀ պետական սահմանի պահպանության գործում:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, հաշվի առնելով հանցավորության շարժընթացում առկա խնդիրները, Օսիպյանը նշել է, որ ոստիկանությունը, հանդես է գալու գողությունների, այդ թվում՝ բնակարանային, կանխարգելման և բացահայտման աշխատանքների բարելավմանն ուղղված համալիր ծրագիր մշակելու նախաձեռնությամբ՝ քննարկումներում ներգրավվելով բոլոր գերատեսչությունները: Ծրագիրը վերջնական տեսքի բերվելուց հետո կներկայացվի կառավարության քննարկմանը:

«Ընդհանուր առմամբ ոստիկանությունը կատարում է իր առջև դրված խնդիրները»

Նիստին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ևս ընդգծել է, որ ընդհանուր առմամբ ոստիկանությունը կատարում է իր առջև դրված խնդիրները։

«Կարող եմ ասել, և կարող ենք արձանագրել մի քանի արդյունքներ, որոնք տեղի են ունեցել այդ թվում ոստիկանության կարևոր մասնակցությամբ․ առաջին՝ մայիսից այս կողմ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների և ընտրական գործընթացների բացառիկ որակը, և պետք է արձանագրեմ, որ այս հարցում իսկապես ոստիկանությունը շատ կարևոր դերակատարում է ունեցել, մասնավորապես, ընտրակաշառքների մեխանիզմի հնարավոր կանխարգելման գործում: Մենք չգիտենք՝ 100 տոկոսով ենք այդ խնդիրը լուծել, թե ոչ, բայց որ որպես համակարգային պրոբլեմ մեզ հաջողվել է հաղթահարել ընտրակաշառքի միջոցով և ընդհանրապես ընտրական գործընթացում քաղաքացիների կամքի աղավաղումը, դա փաստ է և այդտեղ ոստիկանության դերը չափազանց մեծ է: Երկրորդ՝ ոստիկանության զորքերի ծառայությունն, աջակցությունը Հայաստանի զինված ուժերին պետական սահմանի պահպանության գործում: Ես սա իսկապես համարում եմ հեղափոխական նշանակության փոփոխություն և ուզում եմ ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերին, այն ծառայողներին, ովքեր ստանձնել են հայրենիքի սահմանները պաշտպանելու, պահպանելու այդ կարևոր պարտականությունը: Կարծում եմ, որ ոստիկանության և հանրության հարաբերություններում հսկայական տեղաշարժեր են տեղի ունեցել, և հանրության վերաբերմունքը նաև այս գործընթացների արդյունքում կարող ենք գնահատել որպես դրական», - իր ելույթում նշել է  Փաշինյանը։

«Ոստիկանությունը չի կարող լինել սեփական քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառող մարմին»

Խոսելով համակարգային խնդիրների մասին՝ վարչապետն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շոկային ազդեցություն ունեցան նաև ոստիկանության համակարգի վրա, և նոր իրավիճակում, նոր Հայաստանում ոստիկանության դերը, գործառույթները, պահվածքի և վարվելակերպի կանոնները պետք է հստակեցվեն: 

«Կցանկանայի ընդգծել 2 սահման՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը չի կարող լինել սեփական քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառող մարմին, մյուս կողմից՝ ոստիկանությունը չի կարող դիտորդի նման հետևել, թե ինչպես են տեղի ունենում իրավիճակներ, երբ քաղաքացիների իրավունքները սահմանափակվում են: Այստեղ հստակ բանաձևեր չկան, բայց հանրային քննարկումների արդյունքում պետք է հասնենք մի իրավիճակի, որտեղ ոստիկանությունը լինի հստակ իրավակարգի երաշխավորը, և դրանում չլինի քաղաքական կողմնակալության որևէ էլեմենտ: Շատ կարևոր է իրավապահ համակարգի կայունության որոշակի երաշխիքներ ստեղծելը», - ընդգծել է վարչապետը:

Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ոստիկանության կարգավիճակի հարցը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համակարգային լուրջ փոփոխություններից է ՃՈ-ում նախատեսվող ռեֆորմը։

«Առաջիկայում մեր ամենակարևոր բարեփոխումներից մեկը Ճանապարհային ոստիկանության բարեփոխումն է՝ Պարեկային նոր ծառայության հիմնադրումը, որը բազմաֆունկցիոնալ կլինի: Դա շատ կարևոր բարեփոխում է, որը հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում, բայց մենք որոշել ենք գնալ այդ ճանապարհով, քանի որ բարեփոխումները կիսատ-պռատ չպետք է լինեն. պետք է լավագույն տեխնիկական և կազմակերպչական ապահովվածություն լինի, որպեսզի բարեփոխումն իր նպատակին ծառայի»: 

Փաշինյանն ընդգծել է նաև ոստիկանության ծառայողների վարձատրության համակարգում այս տարի նախաձեռնված փոփոխությունների կարևորությունը: 

«Այս հարցի հետ կապված տարբեր տեսակետներ և կարծիքներ կարող են լինել հանրության, փորձագիտական շրջանում, սոցիալական ցանցերում, բայց կարծում եմ՝ սա հստակ և ճիշտ ճանապարհ է, որովհետև, եթե մենք հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում ցանկանում ենք երկարատև արդյունքներ ունենալ, պետք է գնանք այդ թվում նաև ոստիկանության ծառայողների վարձատրության չափերի շարունակական աճի ճանապարհով: Ընդ որում՝ այդ աճն իրենց վրա պետք է զգան առաջին հերթին շարքային կազմի ծառայողները, որոնք, ըստ էության, հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են: Հույս ունեմ, որ այն փոփոխությունները, որ մենք այս առումով ձեռնարկում ենք, իրենց դրական արդյունքը կտան», - նշել է վարչապետը՝ միաժամանակ կարևորելով կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, ինչը թույլ կտա բարձրացնել ոստիկանության գործունեության արդյունավետությունը:

«Քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ ոստիկանության ծառայության միակ նպատակն իրենց իրավունքները, անվտանգությունը և ազատությունները ապահովելն է​»

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը անկյունաքարային նշանակություն ունի երկրի հետագա զարգացման համար:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ամենակարևոր առաջնահերթությունն արտաքին և ներքին առումով անվտանգության ապահովումն է: 

«Ընդ որում ներքին անվտանգություն ասելով մենք չենք հասկացել երբեք ու երբևէ չենք հասկանալու քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակում, ընդդիմության գործունեության սահմանափակում և այդպես շարունակ: Անվտանգություն ասելով՝ նկատի ունենք իրավակարգը՝ բառիս բուն իմաստով, և կարծում եմ, որ վերջին 9 ամիսները ցույց են տվել, որ մեր կառավարությունն ամենևին ոչ միայն հակված չէ, որպեսզի Հայաստանի զինված ուժերը, ոստիկանությունը, մյուս իրավապահ մարմինները ներքաշվեն քաղաքական գործընթացների մեջ և դառնան քաղաքական իրադարձությունների կողմ, այլ, հակառակը, կարողացել ենք ապահովել, որ նման բան տեղի չունենա, և սա ամենակարևոր արձանագրումն է»,- ասել է Փաշինյանը՝ շարունակելով․ - «Ընդհանուր առմամբ, ոստիկանության առջև դրվող խնդիրը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. ոստիկանությունը պետք է լինի ուժեղ, պետք է գործի օրենքի տառին համապատասխան, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ ոստիկանության ծառայության միակ նպատակը իրենց իրավունքները, անվտանգությունը և ազատությունները ապահովելն է: Շատ կարևորում եմ ոստիկանության ուժեղ լինելու հանգամանքը, բայց ուզում եմ ընդգծել, որ ուժեղ չի նշանակում բիրտ, ապօրինություններ, ամենաթողություն գործող, ուժեղ նշանակում է քաղաքացիների նկատմամբ հարգալից, օրենքի նկատմամբ խիստ և քաղաքացիների իրավունքների նկատմամբ հավասարակշռված վերաբերմունք ցույց տվող»:

«Կառավարության թիվ մեկ պատասխանատվությունն է երկրում բնականոն կյանքն ապահովելը»

Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները միջազգայնորեն ազատ, արդար, ժողովրդավարական և օրինական ճանաչված ընտրություններով ձևավորված կառավարություն ունեն, և այդ կառավարության թիվ մեկ պատասխանատվությունն է երկրում բնականոն կյանքն ապահովելը և մարդկանց ազատությունները և իրավունքները ապահովելը:

«Մարդիկ կարող են իրենց կարծիքները բարձրաձայնել, Հայաստանում խոսք անգամ լինել չի կարող հավաքների, երթերի, ցույցերի ազատության սահմանափակման վերաբերյալ, բայց դա չի նշանակում, որ ով ում հետ ինչ խնդիր ունի, պետք է միջպետական մայրուղիներ փակեն, մաքսակետեր փակեն: Այսինքն՝ մարդիկ մաքսանենգություն իրականացնելու իրենց իրավունքը պաշտպանելու համար ճանապարհ են փակում, ասում են՝ մեզ չեք թողնում, որ մենք մաքսանենգությամբ զբաղվենք: Իհարկե, չենք թողնում և չենք թողնելու», - շեշտել է վարչապետը:

«Որևէ մեկի մտքով չպետք է անցնի, թե ժողովրդավարությունը թուլություն է»

Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է ժողովրդավարական կառավարման վերաբերյալ ձևավորված կարծրատիպին։

«Շատերին թվում է, թե ժողովրդավարությունն այն է, որ ով երբ ինչ ուզում է՝ պետք է անի: Ժողովրդավարությունն ամենախիստ իրավակարգ ունեցող համակարգն է, որովհետև օրենքի գերակայությունը ժողովրդավարության առանցքային պայմաններից է. այնտեղ, որտեղ չկա օրենքի գերակայություն, չի կարող լինել ժողովրդավարություն, այնտեղ, որտեղ չկա օրենքի գերակայություն, ժողովրդավարության տանիքի ներքո մենք շատ արագ կբախվենք ամենաթողության հետ», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով․ - «Մենք այս ուղերձը պետք է շատ հստակ հղենք, ՀՀ քաղաքացիների և ոստիկանության հարաբերությունները պետք է լինեն բարձր մակարդակի վրա, պետք է ունենանք փոխադարձ վստահության աճող դինամիկա, բայց մյուս կողմից որևէ մեկը չպետք է մտածի, որևէ մեկի մտքով չպետք է անցնի, թե ժողովրդավարությունը թուլություն է. այն չէ և չի կարող լինել թուլություն, առավել ևս՝ այսօրվա Հայաստանում: Սրանք շատ կարևոր արձանագրումներ են, և հույս ունեմ, որ իրական կյանքում դրանց արտահայտումը շատ արագ կտեսնենք, ինչի արդյունքը կլինի ոստիկանության և հանրության փոխադարձ ըմբռնման, իրավակարգի, անվտանգության մակարդակի բարձրացումը, հանցավորության մակարդակի նվազումը, բացահայտումների բարձր և բարձրացող մակարդակը և դինամիկան»:

«Կոռուպցիոն երևույթների նկատմամբ լինելու է զրո հանդուրժողականություն»

Վարչապետն ընդգծել է նաև՝ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը շարունակական է լինելու։

«Ուզում եմ շատ հստակ արձանագրենք, որ կոռուպցիոն երևույթների նկատմամբ լինելու է զրո հանդուրժողականություն: Հույս ունեմ, որ ոչ ոք չի մտածում, թե մենք կարող ենք այդ ցիկլի մեջ մտնել, որ մեկ, երկու, երեք ամիս հետո ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր: Ոչ մի բան ոչ մի տեղ չի վերադառնալու, մենք գնալու ենք առաջ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии открылся в «Лужниках»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

«ITF решила пойти по пути WTA и ATP, которые давно допускают россиян» — Янчук


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Стало известно, какие виды транспорта выпускаются в ОЭЗ "Технополис Москва"





Путин в России и мире
Москва

Путин совершит на неделе региональную поездку и возложит цветы 22 июня


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Брановицкий

Выездной Фотограф для всех желающих, ну и конечно Артистов и Музыкантов.



Москва

Кинешму презентовали на выставке-форуме «Россия»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net