Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 114-ի
Մեքսիկայի Իդալգո նահանգում Տուսպան-Տուլա խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 114-ի, այս մասին հաղորդում է RT հեռուստաալիքը՝ հղում անելով El Nuevo Dia-ին:
Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ տուժածներից 46-ը մահացել են հիվանդանոցում ստացված այրվածքների պատճառով:
Ներկայում բժիշկները շարունակում են օգնություն ցուցաբերել 33 տուժածի:
Ավելի վաղ հաղորդվել էր 96 զոհի մասին:
Հիշեցնենք, որ հզոր պայթյունը որոտացել է շաբաթ գիշեր Տուսպան-Տուլա գազատարում, որից հետո հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը վառելիքի արտահոսքն է եղել: Այդ ամենը տեղի է ունեցել այն պահին, երբ տարածքում 350 մարդ է հավաքված եղել, որոնք եկել էին ապօրինաբար վառելիք տանելու: