Ապարանի և Արագածի ավտոճանապարհին գետնաբուք է․ ՏԿՏՏՆ
![Ապարանի և Արագածի ավտոճանապարհին գետնաբուք է․ ՏԿՏՏՆ](https://gdb.rferl.org/50BB5DAF-0C05-4CB9-9158-CFF5847119D3_cx0_cy13_cw0_w800_h450.jpg)
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (ՏԿՏՏՆ) տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի և Արագածի ավտոճանապարհներին գետնաբուք է:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: