AS. «Ռեալը» պատրաստվում է նոր թիմ ստեղծել Ազարի շուրջ
Մադրիդի «Ռեալը» նախկինի պես շարունակում է հետաքրքրվել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի ծառայություններով:
Ինչպես հայտնում է AS-ը, մադրիդիցները կենտրոնացել են բելգիացու տրանսֆերի վրա: Մադրիդում լոնդոնցիների խաղացողի թեկնածությանը վերադարձել են, քանի որ ակումբում հրաժարվել են «Տոտենհեմի» առաջատար Քրիստիան Էրիկսենի տրանսֆերի մտքից:
«Ռեալը» ցանկանում է նոր թիմ ստեղծել Ազարի շուրջ: 28-ամյա ֆուտբոլիստը դեռևս համաձայնության չի հասել «թոշակառուների» հետ նոր պայամանագրի հարցում: 2020 թվականի ամռանը Ազարը կարող է դառնալ ազատ գործակալ:
Նախկինում նշվում էր, որ «Չելսին» Ազարի տրանսֆերի համար կպահանջի 100 մլն ֆունտ ստերլինգ: