Մոսկվայում առատ ձյան տեղումների պատճառով հետաձգվել ու չեղարկվել են տասնյակ չվերթներ
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել ու չեղարկվել են տասնյակ չվերթներ, պատճառը ձյան առատ տեղումներն են:
Այս մասին տեղեկացնում է «Яндекс.Расписание» ծառայությունը:
Հայտնի է, որ այս առավոտ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 3 և ամբողջովին չեղարկվել՝ 2 չվերթ, «Դոմոդեդովո»-ում չեղարկել է 9 և հետաձգվել՝ 4 չվերթ, իսկ ահա «Շերեմետևո» օդանավակայանում գրանցված է 17 հետաձգված չվերթ:
Նշենք, որ անցյալ շաբաթ՝ լույս հունվարի 23-ը դարձել էր ձմռան սկսվելուց ի վեր Մոսկվայում գրանցված ամենացուրտ գիշերը, օդի ջերմաստիճանն իջել էր մինչև -18,7°С: