Ֆիլիպինական Խոլո կղզում երկու պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 19-ի
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 19-ի, այս մասին հայտնում է Associated Press-ը:
Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ երկու պայթյուն որոտացել է Խոլո կղզում գտնվող տաճարում կիրակնօրյա պատարագի ժամանակ: Տուժածների թիվը 48 է:
Հայտնի է, որ որևէ ահաբեկչական խմբավորում դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: