Մեկ դոլարը գնվում է 484 դրամով. արտարժույթների փոխարժեքները
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 27-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 484 դրամ նվազագույն և 485.5 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 487 դրամ նվազագույն և 489 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 543 դրամ նվազագույն և 550 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 553 դրամ նվազագույն և 561 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 7.15 դրամ նվազագույն և 7.36 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.42 դրամ նվազագույն և 7.65 դրամ առավելագույն փոխարժեքով: