Անհրաժեշտ է գործի բազմակողմանի հետաքննություն. Բանտում մահացած լրագրողի գործը կասկածներ է ծնում. Մարուքյան
Ստրասբուրգից Երևան ուղևորության ճանապարհին ինձ հայտնի դարձավ, որ այսօր վաղ առավոտյան մահացել է Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորված, 44 օր հացադուլի մեջ գտնվող և միայն վերջին օրերին հացադուլից դուրս եկած Մհեր Եղիազարյանը։ Ակնդետ ուշադրությամբ հետևում եմ դեպքի առնչությամբ պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող տեղեկատվությանը, ինչպես նաև այս գործով իրադարձությունների զարգացմանը։ Որպես նախկին իրավապաշտպան և փաստաբան, միևնույն ժամանակ խորապես […]