Մ. Եղիազարյանը տեղեկացրել էր, որ ունի երկրորդ խմբի հաշմանդամություն և ընտրված խափանման միջոցը համատեղելի չէ իր առողջական վիճակի հետ․ ՄԻՊ
Պաշտպանի ներկայացուցիչների հերթական այցը Մհեր Եղիազարյանին տեղի է ունեցել հունվարի 21-ին. մանրամասն հաղորդում կատարված գործողությունների վերաբերյալ Մհեր Եղիազարյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգ է սկսել սեփական նախաձեռնությամբ՝ առանց դիմումի կամ բողոքի առկայության, իրավապահ մարմինների կողմից Մ. Եղիազարյանին ձերբակալելու մասին տեղեկությունները հրապարակելուց անմիջապես հետո: Պաշտպանի հանձնարարությամբ՝ այցերը Մ. Եղիազարյանին ազատությունից զրկման վայրում եղել են պարբերական, …