Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Январь
2019

Ինչո՞ւ ռուսական քաղաքական էլիտան չի վստահում Փաշինյանին. Էդվարդ Անտինյան

0

Փաշինյան-Պուտին հենց առաջին իսկ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը մեր վարչապետին ասաց․ «Դե ի՞նչ, բազան հանո՞ւմ ենք»։ Այս կարգի հարվածի մեր վարչապետը չէր սպասում, այդ տարբերակը կարծես չէր դիտարկվել, ու նա հասկացավ, որ պետք է հավաստիացնի, որ ՀՀ-ն պատրաստ է ավելի խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, իսկ ռուսական ռազմակայանի փակման հարց հայկական կողմը չի էլ քննարկում։ Փաշինյանը ՌԴ-ին իր հավատարմության երդումներով ոչ միայն գերազանցեց նախորդ մեր երեք նախագահներին առանձին-առանձին, այլ՝ բոլորին միասին վերցրած։ Հարց է ծագում․ այդ դեպքում ինչո՞ւ վարչապետին ռուսական քաղաքական էլիտան չի վստահում։ Մի պարզ պատճառով․ քանի որ հասկանում են՝ դա գործընկերոջ հետ երկկողմանի, փոխշահավետ ու հուսալի հարաբերություն հաստատելու պատրաստակամություն չէ։ Ու դա է պատճառը, որ ՌԴ-ն առանձնապես շահագրգռվաճ չէ Հայաստանի հզորացմամբ՝ իրավիճակ փոխվեց, մեր արևմտամետները դեպի ՌԴ թեքվեցին, ի՞նչ երաշխիք, որ այնպիսի իրավիճակ չի առաջանա, որ հիմա էլ դեպի Արևմուտք թեքվեն։ Մանավանդ, որ ՌԴ-ն, ըստ էության, պատերազմի մեջ է Արևմուտքի հետ, ինչից լուրջ վնասներ է կրում։

Թող այդ պատերազմը համարվի «սառը», դիվանագիտական, գաղափարախոսական, քարոզչական կամ լրատվական, դա արդեն քաղաքական ճաշակի հարց է, բայց դա լուրջ հարված է հասցնում ՌԴ քաղաքացիների բարեկեցությանը, ինչի պարագայում, որպեսզի իրենց իշխանությունները ժողովրդի «բերանից կտրեն» ու մեզ աջակցեն, դրա համար պետք է լինի խիստ փաստարկված և ՌԴ շահերից բխող հանգամանք, այլապես ոչ մի գործընկեր երկիր պարտավոր չէ մեզ համար դա անել, մենք էլ իրավունք չունենք դա պահանջել նրանցից։ Ու պետք չէ սրտնեղել, թե ՌԴ-ն միլիարդավոր դոլարներով պարտքեր է զիջում այլ երկրների, իսկ մեզ, անգամ իրենից զենք գնելու համար վարկ տալիս։ Գուցե հարցի պատասխանը մի քիչ էլ մե՞ր մեջ փնտրենք։ Այո՜, կարելի է ու պետք է պաշտոնական Կրեմլին բացատրել, որ իրենք նույնպես պետք է շահագրգռված լինեն Հայաստանի հզորացման հարցում, քանզի այդ պարագայում տարբեր միջազգային կառույցներում քեզ փաստարկված ու կշռադատված սատարում է ուժեղ ու ինքնուրույն պետություն դաշնակիցդ, ոչ թե ինչպես հիմա են դիտարկում՝ ՌԴ-ի ֆորպոստը։

Բացի այդ, տարածաշրջանում ՀՀ-ն լուրջ դերակատարություն կունենա, եթե այնքան կշիռ ձեռք բերի, որ դառնա գործոն ու ոչ միայն հաստատակամորեն պաշտպանի սեփական շահերը, այլև՝ իր ռազմավարական դաշնակցի։ Անգամ դժվար չէ հիմնավորել, որ եթե այս փուլում Ադրբեջանի հետ գործընկերությունն ավելի նախընտրելի է թվում, ապա դա ոչ մի պարագայում չի կարող հուսալի լինել, քանի որ մշտապես պայմանավորված է լինելու երրորդ երկրի հետ հարաբերություններով, ինչպիսին Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան է։ Վաղը ՌԴ-Թուրքիա հարաբերութունները փոխվեցին դեպի վատը, ինչը հաճախ է պատահում վերջին տասնամյակների, եթե չասենք՝ հարյուրամյակների ընթացքում, Ադրբեջանն էլ է փոխվելու։ Իսկ մենք Թուքիայի պես մեծ եղբայր չունենք, ավելի շուտ, մեզանում շատերի համար այդ մեծ եղբայրը հենց ՌԴ-ն է, ուստի Ռուսաստան-Ադրբեջան գործընկերությունն իրավիճակային է, իսկ մեզ հետ կարող է լինել տևական, եթե հիմքում դրված լինի փոխշահավետ գործընկերությունն ու հուսալի բարեկամությունը։

Մեզանում շատերն են իրենց հայրենասիրությունն ի ցույց դնելու համար փորձում դա ներկայացնել, թե ո՛չ ռուսամետ են, ո՛չ արևմտամետ, այլ՝ հայամետ, ու բոլոր հարցերում առաջնորդվում են բացառապես մեր երկրի շահերով։ Այդ դեպքում հենց այդ մարդկանց համար դժվար չի հասկանալ, որ ուրիշ երկրներն էլ են, ՌԴ-ն այդ թվում, առաջնորդվում իրենց երկրների շահերով։ Ուստի մեր քաղաքական ու դիվանագիտական հմտությունից ու ճկունությունից է կախված, թե ինչպես կարող ենք մեր շահերը ներկայացնել աշխարհին, որպեսզի դա բխի նաև մեր գործընկերների շահերից։

Մենք ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, ապրում ենք բարդ տարածաշրջանում, ու չավարտված պատերազմի պարագանում մեզ համար գերկարևոր է երկրի անվտանգությունը։ Ուստի, եթե մեր հզոր ու անկոտրում ոգին ի ցույց դնելու համար փաստում ենք, թե մեր անվտանգության երաշխիքը միայն սեփական ուժերն են ու մեր բանակը, դա գուցե լավ է հնչում, բայց ժամանակակից աշխարհի համար նման պաթոսը մի քիչ լուրջ չէ։ Չէ՞ որ կան մարդիկ, ովքեր նույնպես այս երկրի քաղաքացիներ են, ում համար նույնպես չափազանց կարևոր է մեր երկրի անվտանգությունն ու իրենց երեխաների ապագան, և իրավունք ունեն հարց տալու. եթե ռուսական զորքը դուրս բերվի ՀՀ-ից, ի՞նչ ենք ակնկալում՝ ՆԱՏՕ-ի անդա՞մ ենք դառնալու։

Գիտենք չէ՞, որ դա կարճ ժամանակում անհնարին է, եթե չասենք՝ ընդհանրապես։ Այդ դեպքում չենք անհանգստանո՞ւմ, որ մեր հարևան, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի խորշում մեկ այլ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Հունաստանի հետ սահմանային միջադեպեր պարբերաբար ունենալ։ Մեկ այլ դեպքում օկուպացնել Կիպրոսի տարածքի մի մասը։ Կարող է ներխուժել Իրաք կամ Սիրիա՝ դա բացատրելով, որ իրեն անհանգստացնում է այդ երկրների անկայուն վիճակը, որը չի բխում Թուրքիայի կենսական շահերից։ Բայց չենք մոռացել չէ՞, որ մենք էլ սեպի պես խրվել ենք ու փակել Թուրքիայի կենսական մեկ այլ շահի ճանապարհը՝ մեծ Թուրան ստեղծեու, ո՞վ է նրան կանգնեցնելու՝ Միացյալ Նահանգնե՞րը, Եվրամիությո՞ւնը, ՆԱՏՕ՞-ն, դա նրանց հաջողվո՞ւմ է հիմա, ունե՞ն նման ցանկություն կամ հնարավորություն՝ կանգնեցնելու Թուքիայի ագրեսիան մյուս հարևանների դեմ։ Իսկ նրանք, ովքեր սիրատոչոր հայացքով ձգտում են դեպի ԵՄ, պետք է որ նկատի ունենան, որ անգամ ԵՄ-ն իր անվտանգության հարցում անկախ չէ ու էապես կախված Է ԱՄՆ-ից, և այդ կախվածությունից ձերբազատվելու ցանկացած քայլ, անգամ մտադրություն դատապարտված է ձախողման։

Եվ ինչո՞ւ միայն անվտանգության գործոնը։ Մասնավորապես, ՌԴ շուկան մեր գյուղացիների ու ֆերմերային տնտեսությունների համար փրկության հավասար հնարավորություն է։ Դա այն աստիճանի է կարևոր, որ Լարսի դժվարանցանելիության պարագայում, ոչ թե ՌԴ շուկային այլընտրանք է հնարավոր լինում գտնել, այլ փորձ է արվում Լարսին այլընտրանք գտնել, միայն թե կարողանանք ժամանակին մեր մթերքը մտցնել ռուսական շուկա, իսկ մերձավոր արևելյան, ամերիկյան, եվրոպական կամ այլ շուկաներ մտնելու փորձերն ավելի շատ պիլոտային ծրագրեր են, որոնց վրա հնարավոր չէ կայուն տնտեսական հարաբերություններ կառուցել։

Երիցս ճիշտ էր Գեորգ Քրիստոֆ Լիխտենբեգը, երբ ասում էր. «Մարդու մասին պետք է կարծիք կազմել ոչ թե իր խոսքերից, այլ թե ուր են տանում այդ խոսքերը»։ Մեր պարագայում մեր երդվյալ արևմտամետների խոսքերը, իշխանության գալուն պես, նրանց տարան ՌԴ, ԵԱՏՄ ու ՀԱՊԿ, ուստի մեր գաղափարական, ոչ իշխանական արևմտամետների խոսքերը պետք է անհամեմատ ավելի համոզիչ ու փաստարկված լինեն՝ ամրագրված բազմապիսի երաշխիքներով, այլապես ուղղակի լուրջ չեն ընկալվի հասարակության կողմից։

Էդվարդ Անտինյան

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал, как электробусы помогают улучшать экологическую ситуацию


Спорт в России и мире
Москва

Спортсмен Росгвардии занял второе место в личном многоборье на Играх БРИКС


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Самсонова вышла в четвертьфинал турнира WTA в Хертогенбосе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

О вызовах и возможностях России достижения углеродной нейтральности на форуме «Экология» рассказала Н.В. Лукина





Путин в России и мире
Москва

Эрдоган рассказал о переговорах Фидана и Путина на тему выборов в курдских районах в Сирии


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

Жаркое лето в Сочи: МOT, Джиган и Ольга Бузова выступят на сцене VИНОГРАD Pool Day&Night Club



Москва

Кириченко: очень сильно удивлён, что именно албанцы побили мой рекорд Евро

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net