Добавить новость
123ru.net
World News in Armenian
Январь
2019

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 50 մլրդ դոլարի միջպետական հայց է նախապատրաստում արցախյան կոնֆլիկտի կոնտեքստում. Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

0

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում և Նախարարների կոմիտեում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի միջպետական հայց է նախապատրաստում:   

-Պարո´ն Կոստանյան, 2004-ից Դուք զբաղվել եք Արցախի ճանաչման իրավական գործընթացով, բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Նախարարների կոմիտեում ՀՀ ներկայացուցիչն էիք, սակայն Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին զուգահեռ հրաժարվեցիք Ձեր լիազորություններից: Այդ ընթացքում ի՞նչ արդյունք գրանցվեց հօգուտ Հայաստանի և բացի այդ, արդյոք նոր Կառավարությունն ունի՞ բավարար չափով պոտենցիալ և կշարունակի՞ կամ պատրա՞ստ է  շարունակել այն գիծը, որը Դուք տանում էիք ՄԻԵԴ-ում:

-2004-ից, բացի Եվրոպական դատարանից, նաև Նախարարների կոմիտեում քննարկվել և քննարկվում է Արցախի կարգավիճակից  բխող կամ այդ կոնֆլիկտից բխող իրավական կարգավորումների վերաբերյալ բոլոր հարցերը:

Ցավոք, Նախարարների կոմիտեի նիստերը դռնփակ են, և ես չեմ կարող լուսաբանել կամ բացահայտել, թե ինչ արդյունքներ են գրանցվել, բայց վստահ կարող եմ ասել 3 կարևոր կոմպոնենտ, որոնք մենք անժխտելի, որպես փաստ դիտարկեցինք, և ամեն ինչը հիմնված է դրա վրա:

Դա հետևյալն է, որ ցանկացած իրավական լուծում, որը կարող է լինել Արցախի հարցի կարգավորման շուրջ, պետք է ունենա երեք կոմպոնենտ: 1-ին. պետք է բացարձակ առումով երաշխավորված լինի Արցախի ժողովրդի անվտանգությունը, 2-րդ. Արցախի հարցի լուծման կարգավորման ուղիների ճշգրտման մեջ Արցախի ուղղակի մասնակցությունը պետք է լինի: Այսինքն՝ մենք միանշանակ փաստել ենք, որ առանց Արցախի իշխանությունների անմիջական մասնակցության քննարկել որևէ հարց, որը բխում է կամ կապված է Արցախի կոնֆլիկտի հետ, առանց այդ երկրի իշխանության անհնար է, և ամենակարևորը՝ որպեսզի ներդրվեն կրակի բացառման այնպիսի մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն անվտանգ մթնոլորտն ու իրավիճակն Արցախում:

Այս երեքն առնվազն փաստված են Նախարարների կոմիտեի շրջանակում:
Ինչ վերաբերում է ներկայիս կառավարության գործելաոճին, ես կառավարության ներկայացուցիչ չեմ, չեմ կարող հստակ պնդել, բայց այն հանգամանքը, որ ես տեսնում եմ, որ ամենաբարձր մակարդակով արվում են հայտարարություններ, դրվում են ձևակերպումներ, ուղղակիորեն համահունչ է այն գծի հետ, որն արդեն ասացի, այսինքն՝ երեք կոմպոնենտները ես տեսնում եմ, որ գործող կառավարությունը  տանում է, որն ինձ համար ողջունելի է:



-Պարո´ն Կոստանյան, կարծեմ՝ Նախարարների կոմիտեի նիստերից մեկում ներկայացուցիչ կար Արցախից, դա աննախադե՞պ էր, թե դրանից հետո ևս շարունակություն ունեցավ Արցախի ներկայացուցիչների ներկայությունը Նախարարների կոմիտեում:

-Շատ կարևոր բան հիշեցրիք: Ուրեմն Նախարարների կոմիտեի նիստերից մեկին, ավելի ճիշտ երկուսին, մասնակցեցին Արցախի ներկայացուցիչներ, բայց առաջինը մեծ խնդիր առաջացրեց, որը լուծեցինք: Նիստերից մեկին հրավիրեցինք Արցախի ԱԳ նախարարի տեղակալին, և Արցախի ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց, երկրորդ դեպքում մասնակցեց Արցախի նախագահի խորհրդականը և ավելին՝ ելույթ ունեցավ ՆԽ կոմիտեում, դա աննախադեպ էր, դա բնականաբար առաջացրեց Ադրբեջանի կառավարություն դժգոհությունը: Այնուամենայնիվ մենք հասանք դրան, որ Ղարաբաղի նախագահի խորհրդականը՝ Էմիլ Բաբայանը, ելույթ ունեցավ Նախարարների կոմիտեում և ներկայացրեց Ղարաբաղի նախագահի դիրքորոշումը:

Ես սա իրականում համարում եմ կարևորագույն ձեռքբերում: Հիմա չգիտեմ՝ ինչպես է շարունակվում, բայց ես հույս ունեմ, որ նույն ոճով կշարունակվի: Ես հետևյալ կանոնն էի դրել, որ եթե ուզում եք ինչ-որ հարցի շուրջ բանակցել, ինձ հետ պարտադիր պետք է լինի Արցախի ներկայացուցիչ, և պատճառաբանում էի հետևյալ կերպ, որ եթե ես բանակցեմ առանց Արցախի ներկայացուցչի, ապա ես հետո չեմ կարողանա ընդունված որոշումն  իրագործել Արցախում, որովհետև, օրինակ՝ ինչ էլ որոշենք, դա պետք է իրագործվի Արցախում և Արցախի իշխանությունների մասնակցությամբ: ՀՀ իշխանությունները չունեն մանդատ՝ այդ որոշումներն իրագործելու, և այդ մոտեցումն իր արդյունքները տվեց:

-Պարո´ն Կոստանյան, Արցախի հարցում ՄԻԵԴ որևէ վճռի կայացումը արդյոք համարժե՞ք է քաղաքական որոշումներին, եթե, օրինակ՝ որևէ գործով լինի ՄԻԵԴ վճիռ, սակայն կա վճռից տարբերվող քաղաքական որոշում, ո՞րն է ավելի վճռորոշ լինելու Արցախի համար:

-Գաղափարը հետևյալն է. անկախ նրանից, թե ինչ քաղաքական լուծման կգան, ինչ պայմանավորվածության և այլն, զիջում, փոխզիջում, դա անպայման պիտի ունենա իրավական հիմք, առանց իրավական հիմքի որևէ քաղաքական լուծում զրո արժեք է ունենալու:

ՄԻԵԴ վճիռների կոնտեքստում եթե մենք նայենք, ապա Եվրոպական դատարանը կարող է դառնալ հիմք քաղաքական լուծման համար: Այսինքն՝ նկատի ունեցեք, որ Եվրոպական դատարանի որոշումը և´ ՀՀ-ի, և´ Ադրբեջանի համար անվերապահ կատարման վճիռ է, միջազգային ատյանի վճիռ: Եվ ենթադրում է, որ եթե անգամ դուք բանակցում եք ինչ-որ քաղաքական հարցի շուրջ, որը չի բխում միջազգային դատարանի որոշմամբ ստանձնած պարտավորությունների կոնտեքստից, ենթադրում եմ՝ դա խնդիր է առաջացնելու քաղաքական բանակցությունները վարելու տեսանկյունից: Իմ համոզմամբ՝ ՄԻԵԴ վճիռը կարող է դառնալ գործիք, միջոց քաղաքական կողմերին կոնսենսուսի հանգեցնելու համար՝ անկախ իրենց քաղաքական կամքերից, որովհետև կապ չունի, դու համաձայն ես, համաձայն չես, ընդունում ես, թե ոչ, Եվրոպական դատարանի սկզբունքները բացարձակ առումով և´ ՀՀ-ն, և´ Ադրբեջանն ընդունել են:

-Այս պահին Արցախի բաղադրիչով ընդդեմ Հայաստանի իրավական առումով վտանգավոր գործընթաց կա՞, կա՞ն հայցեր, որոնք կարող են իրավական տեսանկյունից վտանգ ներկայացնել ՀՀ-ի համար:

-Ցավոք, ես տեղեկություն ունեի, որ Ադրբեջանը նախապատրաստում է միջպետական հայց ընդդեմ Հայաստանի՝ հենց արցախյան կոնֆլիկտի  կոնտեքստում, և այդ հայցն իր մեջ պարունակում է քաղաքական կոմպոնենտ, այսինքն՝ այդ հայցի քննարկման ժամանակ քննարկման առարկա է դառնալու կոնֆլիկտի բոլոր ուղղությունները՝ քաղաքական, իրավական, սոցիալական, մշակութային, իրավական և այլն, բայց ամենամտահոգիչն այն է, որ տնտեսական լուրջ կոմպոնենտ ունի, ինչո՞ւ, որովհետև ինձ հասած տեղեկատվության համաձայն, մոտ 50 մլրդ դոլարի հայց է նախապատրաստվում ընդդեմ Հայաստանի:  Ադրբեջանի դեսպանները Եվրոպայի տարբեր երկրներում պայմանագրեր են կնքում իրավաբանների և փաստաբանների հետ, այսինքն՝ ստեղծում են փաստաբանական խումբ այդ հայցը ներկայացնելու համար:

Այս հայցն ինձ համար ամենակարևորն է, և ես իմ կյանքում ամեն ինչ մի կողմ կդնեմ և այս հարցով կզբաղվեմ, թեկուզ ոչ պաշտոնապես:

-Նախադեպեր կա՞ն  նման հայցերի, նաև մեր տարածաշրջանում:

-Այո, իհարկե, բազմաթիվ նախադեպեր կան, բայց վերջին նախադեպերից Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի հայցն է, Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործը, որոնք բավականին լուրջ բեռ են ավելացրել յուրաքնաչյուր երկրի համար: Որ ասենք՝ 50 մլրդ դժվար և այլն, մենք դեռ ֆինանսական հարցը չենք քննարկում, դա դատարանն է որոշելու, բայց նման դեպքերով պետությունը պետությանը դատի է տալիս ՄԻԵԴ-ում, և բացի այն, որ այդ դիրքորոշումները լուրջ ազդեցություն են ունենում, կա նաև տնտեսական բաղադրիչը: Օրինակ՝ մեկ գործ կա, թերևս միջպետական չէ, Իլաշկոն ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի գործն էր, Մերձդնեստրը, որը դե յուրե Մոլդովայի տարածքն էր, հիմա չճանաչված անկախ պետություն է, ՄԻԵԴ-ը սահմանեց երկու լուրջ խնդիր, ասաց՝ թեև Մոլդովան դե յուրե հանդիսանում է այդ տարածքի իրավասության կրողը, ՌԴ-ն էլ դե ֆակտո է կրում այդ պատասխանատվությունը: Այսինքն՝ ՄԻԵԴ-ի մակարդակով ֆիքսվեց, որ այդ պետությունը դե յուրե հանդիսանում է Մոլդովա պետության տարածք, բայց դե ֆակտո գտնվում է ՌԴ-ի ազդեցության տակ: Նույնը Վրաստանը հաղթեց ՌԴ-ին օգոստոսյան պատերազմի գործով, նախադեպերը կան, դրա համար է չափազանց կարևոր, որ այս հարցին մեծ պատասխանատվությամբ մոտենանք:






Загрузка...


Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве


Спорт в России и мире
Москва

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Андрей Рублёв

Теннисисты Рублев, Хачанов и Самсонова не сыграют на Олимпиаде-2024


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG





Путин в России и мире
Москва

ЯНДЕКС, АЛЕКСАНДР ПУШКИН, АНАТОЛИЙ ГОЛОД И "СВЯТОЙ ЛЕНИН" ВЕДУТ СЛЕДСТВИЕ ВЕКА! ВАЖНЫЕ СЕРЬЁЗНЫЕ ДАННЫЕ.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

Сказка Ульгэра «Волшебные башмачки Элли» по мотивам знаменитой сказки Александра Волкова «Волшебник Изумрудного города» - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети



Москва

Будет волна холода: снег, ливни с грозами — синоптики сообщают, что аномальная погода подложит свинью с 21 июня

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net