«Արսենալը» տրանսֆերային առաջարկ է արել «Ինտերին»
«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը հետաքրքրել է Լոնդոնի «Արսենալին»:
BBC-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը հայտնում է, որ լոնդոնյան ակումբն արդեն տրանսֆերային առաջարկ է արել խաղացողի համար: «Զինագործները» ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստին վարձավճարով, այնունհետև գնել նրա տրանսֆերային իրավունքները 35 մլն եվրոյով:
Խորվաթ ֆուտբոլիստը երկար ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային գլխավոր թիրախն էր, սակայն կողմերը չէին կարողանում համաձայնության գալ տրանսֆերի արժեքի շուրջ: Միլանյան ակումբը տեղափոխության համար պահանջում էր 50 մլն եվրո: Այժմ «ներաձուրիները» պատրաստ են 35-40 մլն եվրոյի դիմաց հրաժարվել խաղացողից: