«Ամենագեղեցիկ կին ոստիկան» ճանաչված գերմանուհին հայտնել է, որ իր սիրելին լքել է իրեն՝ համացանցային հայտնիության պատճառով (լուսանկարներ)
Գերմանական ոստիկանության աշխատակից Ադրիանա Կոլեսզարը, որը հայտնի է դարձել որպես «ամենագեղեցիկ կին ոստիկան», Instagram-ի իր էջում հայտնել է, որ իր սիրելին լքել է իրեն՝ համացանցում ձեռք բերած հայտնիության պատճառով:
Կոլեսզարը խոստովանել է, որ իրենց շուրջ 10-ամյա հարաբերություններն ավարտվել են, քանի որ իր ընկերը հայտնվել էր «մի աշխարհում, որում լինել երբեք չի ցանկացել»:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Instagram-ում մեծ հայտնիություն ձեռք բերած բլոգերը մոտ կես տարի փորձել է ընտրություն կատարել ոստիկանի ու մոդելի աշխատանքի միջև: Այս տարվա սկզբին նա որոշում է կայացրել վերադառնալ ոստիկանական համակարգ:
Մտորումների վրա վատնած ամբողջ ժամանակը Ադրիանան ծախսել է ճանապարհորդությունների վրա՝ այդ ընթացքում Instagram–ի իր էջում պարբերաբար հրապարակելով իր լողազգեստով նկարները: Նրա խոսքով՝ ղեկավարությունը պատրաստ է հետ ընդունել իրեն, սակայն նա ստիպված կլինի կրճատել համացանցային հրապարակումների քանակը:
Դրեզդենից 34-ամյա գերմանուհին մեծ ճանաչում է ձեռք բերել 2018 թվականի մայիսին, երբ նրա մասին սկսեցին գրել բազմաթիվ պարբերականներ, ինչից հետո երկրպագուների մի ամբողջ բանակ սկսեց գրել նրա կողմից «ձերբակալվելու երազանքի» մասին: Ներկայում Կոլեսզարի Instagram-ի էջն ունի շուրջ 700 000 հետևորդ: