Instagram-ն ու Facebook-ը զրկել են Նիկոլաս Մադուրոյին նախագահի կարգավիճակից
Instagram-ը զրկել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնական կարգավիճակից:
Սոցիալական ցանցը Մադուրոյի էջից հանել է կապույտ նշանը, որը հաստատում է նախագահի պաշտոնական էջի իսկությունը: Նույնը տեղի է ունեցել նաև Մադուրոյի` Facebook-ի պրոֆիլում:
Իսկ ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի էջում տեղի է ունեցել հակառակը: Instagram-ն իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած գործչի էջում ավելացրել է նրա կարգավիճակը հաստատող կապույտ նշանը:
Ի դեպ, երկու քաղաքական գործիչների Instagram-ի էջերում առկա նկարագրության մեջ նշված, որ իրենք Վենեսուելայի նախագահն են: