Իրանցի հրամանատարը հայատարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ԻՊ-ին Աֆղանստանում
Իրանի բանակի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը հայտարարել է, որ «Իսլամական պետության» հազարավոր գրոհայիններ Աֆղանստանում աջակցություն են ստանում ԱՄՆ-ից և տարածաշրջանային գերտերություններից:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, գեներալի խոսքով՝ ԻՊ-ի շուրջ 7000 գրոհային գտնվում են Աֆղանստանում, զենքի մատակարարը նրան ֆինանսավորում են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, իսկ ամերիկացիները նրանց օգտագործում են որպես լծակ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի վրա ճնշում գործադրելու համար:
Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ երկրի հետախուզական ծառայությունների լավ աշխատանքի շնորհիվ Իրանին «հստակ հայտնի է» ահաբեկիչների գտնվելու վայրը: