ԱՄՆ-ում հայտարարել են ռուսական հակաարբանյակային հրթիռի նոր հաջող փորձարկման մասին
Ռուսաստանի զինված ուժերը դեկտեմբերին նորագույն հակաարբանյակային համալիրի հերթական հաջող փորձարկումներն են իրականացրել: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է արել ամերիկյան հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ամերիկյան ռազմական հետախուզության աղբյուրին:
Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ ռուսական PL-19/ Нудоль նախագծի հրթիռները, որոնք նախատեսված են կապի արբանյակների ոչնչացման համար, արդեն փորձարկվել են 7 անգամ:
Ինչպես պնդում է ամերիկյան հեռուստաալիքը, վերջին փորձարկումն անցկացվել է 2018-ի դեկտեմբերի 23-ին, երբ որսացող հրթիռը արձակումից 17 րոպե անց խոցել մոտ 3000 կմ հեռավորությամբ գտնվող թիրախը: