Լա Լիգա. «Ռեալը» հաղթեց «Սևիլիային»
Իսպանիայի Լա Լիգայի 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» հետ:
Մադրիդում կայացած հանդիպումն անցավ թեժ պայքարում: Ամբողջ խաղի ընթացքում Սոլարիի թիմը գրոհում էր ու փորձում հաջողության հասնել:
Մի շարք գրոհներն իրենց արդյունքը տվեցին խաղավերջում: 78-րդ րոպեին Կասեմիրոն հեռահար փայլուն հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:
Մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին էլ Լուկա Մոդրիչը կրկանապատկեց հաշիվը ու հաղթանակ պարգևեց իր թիմին 2:0 հաշվով:
«Ռեալն» այս խաղից հետո 36 միավորով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է: «Սևիլիան» 33 միավորով 4-րդն է: