Ռուզաննա Գորգիսյան․ «Հունվարի 19-ին թափուր մնաց Մովսես Գորգիսյան ազգային գործչի տեղը»․ Ա1+
Ա1+-ը հիշեցնում է․ Այսօր Մովսես Գորգիսյանի մահվան 29-րդ տարելիցն էր: Նրա հարազատներն ու մարտական ընկերներն իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու Ծիծեռնակաբերդում՝ նրա շիրմաքարին ծաղիկներ դնելու ու խունկ վառելու: Մովսես Գորգիսյանը Արցախյան ազատամարտի առաջին մարտիկներից մեկն էր, ինչպես նաև առաջին զոհերից: Նա զոհվեց 1990 թ․հունվարի 19-ին Երասխի պաշտպանության ժամանակ։ Կինը՝ Ռուզաննա Գորգիսյանը նշում է. «Հունվարի 19-ը չարաբաստիկ օր …