Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Infiniti-ն, Nissan March-ն ու Honda-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
Երեկ՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում բախվել են Infiniti մակնիշի 55 QX 056 համարանիշի, Honda մակնիշի 87 VR 887 համարանիշի և Nissan March մակնիշի 34 MA 763 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հաղորդում է Shamshyan.com կայքը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ականատեսների խոսքով՝ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ու վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: