Добавить новость
123ru.net
World News in Armenian
Январь
2019

Թրամփը «տնտեսական ավերներով» է սպառնում Թուրքիային

0
Թրամփը «տնտեսական ավերներով» է սպառնում Թուրքիային

Նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում տեղադրած գրառմամբ նախազգուշացրել է, որ թուրքական զորքի կողմից Սիրիայում Վաշինգտոնի աջակցությունը վայելող քրդական ջոկատների վրա հարձակման դեպքում Ամերիկան կձեռնարկի Թուրքիայի տնտեսության համար ավերիչ գործողություններ:

Սիրիայում քրդերի զինյալ խմբերը համարվում են Միացյալ Նահանգների դաշնակիցներն «Իսլամական պետության» դեմ պայքարում, մինչդեռ, Անկարան Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում գտնվող այդ զինյալներին ահաբեկիչներ է անվանում:

Անկարայի հասցեին սպառնալիք հնչեցնելու հետ մեկտեղ Թրամփը Սիրիայի քրդերին հորդորել է «զերծ մնալ Թուրքիային սադրող քայլերից»:

Թրամփը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները սկսել է Սիրիայից զորքի «այդքան սպասված և ուշացած դուրսբերումը»:

Ամերիկան Սիրիայում 2014 թվականին տեղակայել է մոտ 2 հազար զինծառայող: Ըստ Պենտագոնի, արդեն մեկնարկել է ռազմական սարքավորումների և տեխնիկայի դուրսբերումը, և առաջիկա շաբաթների ընթացքում կսկսվի նաև մարդուժի դուրսբերումը:

Անկարան արդեն պատասխանել է Թրամփին. նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակը Թվիթերում գրել է, թե «Սիրիայի քրդերի և քուրդ զինյալների միջև հավասարության նշան դնելը ճակատագրական սխալ է»:

Միաժամանակ խոսնակը գրել է, թե Թուրքիան ակնկալում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ կմնա Վաշինգտոնի և Անկարայի ռազմավարական գործընկերությանը:

«Մենք մի քանի անգամ ասել ենք, որ սպառնալիքներից չենք վախենում և տեղի չենք տա: Հետևաբար հնարավոր չէ մեր հասցեին տնտեսական սպառնալիքներ հնչեցնել և ինչ-որ արդյունքի հասնել», - ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Զորքը Սիրիայից դուրս բերելու Դոնալդ Թրամփի դեկտեմբերի 19-ի որոշումն անակնկալ էր տարածաշրջանում Միացյալ Նահանգների բոլոր դաշնակիցների համար:

Արաբական տարբեր մայրաքաղաքներում և Իսրայելում նկատել տվեցին, որ այդ որոշումը ձեռնտու է միայն Թեհրանին, Մոսկվային, Դամասկոսին  և Անկարային, իսկ Սիրիայի քրդերն այդ վճիռը «դավաճանություն» են  անվանել, քանի որ պարզ էր, որ հենց քրդական ջոկատները կդառնան Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի թիվ մեկ թիրախը:

Այդ որոշումն անսպասելի էր նաև ԱՄՆ բարձրաստիճան քաղաքական գործիչների համար: Ի պատասխան Թրամփի կարգադրության, հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսն, ով մեծ հարգանք ունի ոչ միայն Պենտագոնում, այլև Ներկայացուցիչների տանն ու Սենատում, ընդ որում և՛ հանրապետականների, և՛ դեմոկրատականների շրջանում:

Դոնալդ Թրամփն ասել էր, թե ամերիկյան զինուժը շատ արագ կհեռանա Սիրիայից, բայց օրեր անց նշել է, որ դուրսբերումը ժամանակ կպահանջի:

Թրամփն առաջարկում է ստեղծել մոտ 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի, որը կպաշտպանի քրդերին թուրքերի գրոհներից:

«Չեմ ցանկանա, որ քրդերն էլ, իրենց հերթին, սադրեն Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին և Սիրիային: Քրդերն ամենամեծ ներդրումն ունեն «Իսլամական պետությանը» ջախջախելու գործում, և մենք շնորհակալ ենք նրանց այդ բանի համար, սակայն հիմա պետք է մեր զորքը տուն վերադարձնել»,- գրել է Թրամփը:

Ի դեպ, Սիրիան հայտարարել է, թե պատրաստ է քննարկել քրդերին հուզող հարցերը:

«Սիրիայի կառավարությունը շարունակում է շփումները քրդերի հետ: Երկխոսությունը երբեք չի ընդհատվել: Մենք պատրաստ ենք քրդերին տալ երաշխիքներ, պայմանով, որ նրանք հավատարիմ կլինեն Սիրիայի տարածքային ամբողջականության և ժողովրդի միասնության գաղափարին», - երեկ ասել է Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սաուսանը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Уровень безработицы в Москве будет снижен до 1,2 процента к 2030 году


Спорт в России и мире
Москва

Новичок ярославского «Локомотива» сыграет в гала-матче в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Россиянка Эрика Андреева вышла в финал квалификации Уимблдона


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

У инвесторов появилась возможность купить ЦФА на "Атомайзе" прямо в мобильном приложении Росбанка





Путин в России и мире
Москва

Андрей Воробьев отметил важность возвращения иконы Рублева в лавру


Лукашенко в Беларуси и мире
Минск

«Все решено»: Лукашенко поблагодарил Лаврова за важное для Белоруссии решение




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Захарова назвала заявление Киева о Крыме как военной цели «калькой с нацистской концепции»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Тимати

10-летняя дочь Тимати снимется в одном сериале с Павлом Деревянко



Москва

«Московская техническая школа» повышает эффективность столичных предприятий

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net