Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով մեկնարկեց «Australian Open»-ում
0
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մեծ Սաղավարտի առաջին մրցաշարի մեկնարկային տուրում 3:6, 6:3, 6:4, 6:3 հաշվով առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Պետեր Գոժովչիկի նկատմամբ: Նրանց դիմակայությունը շարունակվեց 2 ժամ 28 րոպե: Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը լինելու է ճապոնացի Իոսիխիտո Նիսիոկան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ