Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են սիրիական Իդլիբում տիրող իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ, երկու նախարարները քննարկել են սիրիական Իդլիբում տիրող իրավիճակը, այս մասին հայտնում է RT հեռուստաալիքը:
Զրույցի ընթացքում շոշափվել են տարածքի անվտանգության ապահովման հետ կապված մի շարք հարցեր՝ Սոչիում ՌԴ և Թուրքիայի նախագահների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին Սոչիում ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվել էին ապառազմականացված գոտի հիմնել Իդլիբում, Թուրքիան իր հերթին պարտավորվել էր ապահովել զինված ծայրահեղականների զինաթափումն ու դուրսբերումը տարածքից:
Իդլիբում ապառազմականացված գոտու ստեղծման վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն էր:
Անցյալ տարվա դեկտեմբերին ՌԴ և Թուրքիայի ՊՆ ղեկավարները կրկին հանդիպեցին ու պայմանավորվածություններ ձեռք բերեցին հարցի շուրջ: