12-ամսյա գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 1.8 տոկոս
Հայաստանում գնաճը բավականին ցածր է մնում, 12-ամսյա գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 1.8 տոկոս: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը դեկտեմբերի 14-ին կայացած «Ֆիչ Ռեյթինգս»-ի երևանյան համաժողովում: