Մեկնարկում է Սերգեյ Սմբատյանի համերգաշարը Մալթայում, ԱՄՆ-ում և ՌԴ-ում
Նոյեմբերի 23-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Երեկոյի ընթացքում կներկայացվեն ինչպես մալթացի հեղինակների ստեղծագործություններ, այնպես էլ հատված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից։ Իսկ նոյեմբերի 24-ին մեկնարկում է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի միջազգային համերգային շրջագայությունը Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ […]