Ամենամտահոգ քաղաքացին կանգնած է ձեր դիմաց. Նիկոլ Փաշինյանը` ՀՀԿ կարգախոսի մասին
Ամենամտահոգ քաղաքացին կանգնած է ձեր դիմաց. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով լրագրողների հարցին, թե իր գնահատմամբ հիմա մտահոգ քաղաքացիներ շա՞տ կան: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի կարգախոսն է «Մտահոգ ես, քվեարկիր Հանրապետականին»:
Երբ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեցին ՀՀԿ-ի կարգախոսը և հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես մտածում էի, որ այդ հարցն ինձ չեք տա»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի քննարկվող կարգախոսերից «Նիկոլ վարչապետ»-ի վերաբերյալ քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս ընտրություններն ինչ-որ առումով նաև վարչապետի ընտրություններ են և կարող են լինել նաև վարչապետի թեկնածուների մասին կարգախոսներ…Օրինակ՝ այն օր,ը երբ գնացել էի Մարտունի, մարդիկ, օգտագործելով իրենց վարչական ռեսուրսը, նաև երեխաները, վանկարկում էին այդ կարգախոսը»: