2018 թվականի լավագույն տեսախաղերի տասնյակը՝ ըստ Time-ի
Ամերիկյան Time հանրահայտ պարբերականը հրապարակել է 2018 թվականի լավագույն տեսախաղերի տասնյակը, որը գլխավորել է «God of War» տեսախաղը: «God of War»-ը ստեղծվել է հին հունական դիցաբանության հիման վրա: Դրա գլխավոր հերոսն է սպարտացի գեներալ Կրատոսը, որը մարտահրավեր է նետել աստվածներին: Սակայն այս տեսախաղը թողարկվել է միայն PlayStation 4-ի համար:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Սարդ-մարդու մասին պատմող «Marvel’s Spider-Man» տեսախաղը, որը նույնպես նախատեսված է PlayStation 4-ի համար: «Marvel’s Spider-Man»-ին հաջորդում են «Into the Breach»-ը, «Subnautic»-ը և «Red Dead Redemption 2»-ը:
Լավագույն տեսախաղերի տասնյակը եզրափակում են «Florence»-ը, «Super Mario Party»-ն, «Assassin’s Creed Odyssey»-ը, «Dandara»-ն, ինչպես նաև «Donut County»-ն: