Ֆլորիդայի նահանգապետ է դարձել հանրապետական Ռոն Դեսանտիսը
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էնդրյու Գիլլումը, որն իր թեկնածությունն էր առաջադրել Ֆլորիդայի նահագապետի պաշտոնի համար, ընդունել է իր հակառակորդի՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռոն Դեսանտիսի հաղթանակը, ինչի մասին գրել է իր թվիթերյան էջում:
«Ցանկանում եմ շնորհավորել Ռոն Դեսանտիսին այն կապակցությամբ, որ նա դարձել է հզոր Ֆլորիդա նահանգի հաջորդ նահանգապետը», - գրել է նա:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ ձայների հաշվարկը ցույց է տվել, որ Դեսանտիսը հաղթել է չնչին տարբերությամբ, իսկ նահանգի օրենսդրության համաձայն, եթե թեկնածուների հավաքած ձայների միջև տարբերությունը 0.5%-ից էլ քիչ է լինում, ապա տեղի է ունենում ձայների վերահաշվակ, որից հետո միայն հայտարարվում է հաղթողի անունը:
Առայժմ հայտնի չէ, թե Ֆլորիդա նահանգից ով է անցնելու ԱՄՆ Սենատ, քանի որ այս դեպքում թեկնածուների հավաքած ձայների միջև տարբերությունը նույնպես չնչին է եղել և իշխանությունները սկսել են վերահաշվարկը: Նախնական տվյալներով՝ հանրապետական Ռիք Սքոթը ստացել է ձայների 50.1%, մինչդեռ գործող սենատորը՝ դեմոկրատ Բիլլ Նելսոնը՝ 49.9%: Այսպիսով՝ Սենատում այս տեղը կարող է անցնել հանրապետականներին, որոնց համար այժմ շատ մեծ նշանակություն ունի Սենատում ունեցած յուրաքանչյուր ձայնը: