ԱՄՆ նախագահի մեդալով կպարգեւատրվեն ամերկացի 7 հայտնիներ, այդ թվում` Էլվիս Փրեսլին՝ հետմահու
Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ համաշխարհային հռչակ ձեռքբերած յոթ ամերիկացի գործիչ կստանա ամերիկյան ամենաբարձր պարգեւներից մեկը՝ ԱՄՆ նախագահի մեդալը, հայտնում է Associated Press-ը:
Հայտնի է, որ պարգեւատրվելու են ամերիկացի միլիարդատեր Շելդոն Ադելսոնի կինը՝ Միրիամ Ադելսոնը, Հանրապետական գործիչ Օրրին Հեթչը, որը 41 տարի զբաղեցրել է Յուտայի նահանգապետի պաշտոնը, նաեւ մի քանի հայտնի սպորտմեններ:
Հաղորդվում է, որ Նախագահի մրցանակին հետմահու կարժանան նաեւ երաժիշտ Էլվիս Պրեսլին եւ բեյսբոլիստ Բեյբ Ռուտը:
Գործակալությունը նշում է, որ երկու տարվա պաշտոնավարման ընթացքում Թրամփն առաջին անգամ է Նախագահի մեդալ հանձնելու որոշում կայացրել: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման այդ բարձր պարգեւին արժանացրել է միայն Ջո Բայդենին: