Հայաստանում քաղաքական փոփոխությունների խաղաղ բնույթն ի ցույց դրեց մեր իրավագիտակցության մակարդակի հասունությունը. Զոհրաբ Մնացականյանի ելույթը
Բարձր ներկայացուցիչ, Հարգարժան գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Միանում եմ նախորդ ելույթ ունեցողներին և շնորհակալություն հայտնում այս հանդիպումը կազմակերպելու համար: Բարի ավանդույթ է դարձել օգտագործել Գլխավոր ասամբլեան՝ ամփոփելու Քաղաքակրությունների դաշինքի կողմից հռչակված նպատակների առաջմղմանը միտված գործունեությունը. նպատակների, որոնք ուղղված են սոցիալապես ներառական հասարակությամբ, ժողովուրդների միջև հարգանքով՝ անկախ էթնիկ ու կրոնական պատկանելությունից, և հանդուրժողականությամբ խաղաղ մոլորակ ունենալուն: …