Սարի. «Լիվերպուլը» պատրաստ է չեմպիոն դառնալ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ մրցակիցը պատրաստ է դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոն.
«Այս խաղի մեկնարկային կազմը կտարբերվի Լիգայի Գավաթի խաղի մեկնարկային կազմից: «Լիվերպուլը» չորեքշաբթի օրվա համեմատ կարող է ավելի լավ հանդես գալ: Նախորդ խաղը բարդ էր, և ես ակնկալում եմ, որ մեզ կրկին դժվարին պայքար է սպասվում:
«Լիվերպուլը» թոփ ակումբ է: Կարծում եմ՝ նրանք պատրաստ են դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոն»,- Սարիի խոսքը մեջբերել է «London Evening Standard»-ը:
Հավելենք, որ «Չելսի»-«Լիվերպուլ» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:30-ին: Այժմ «Լիվերպուլը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Չելսին» 16 միավորով երրորդ տեղում է: