«Գահերի խաղը» սերիալի դերասանուհին պատմել է վերջաբանի մասին
Դերասանուհի Սոֆի Թյորները, որը «Գահերի խաղը» հանրահայտ ամերիկյան հեռուստասերիալում մարմնավորում է Սանսա Ստարկի դերը, պատմել է սերիալի վերջաբանի մասին:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, դերասանուհու խոսքով՝ վերջաբանը կարող է դուր գալ ֆանտաստիկ ասքի բազմաթիվ երկրպագուներին, թեև կարծում է նաև, որ շատերը կարող են հիասթափվել:
«Շատ արցունքներ կթափվեն: Ով գիտի՝ կբավարարի արդյոք վերջաբանը երկրպագուներին: Կարծում եմ, որ նրանցից շատերը կհիասթափվեն, բայց մի մասն էլ գոհ կմնա: Ինձ հետաքրքիր է տեսնել մարդկանց արձագանքը», - ասել է Թյորները: