Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Сентябрь
2018

Վայր դրեք համայնքի ղեկավարի ձեր լիազորությունները, կրկին ընտրվեք, եթե  ժողովուրդը վստահում է ձեզ. Արարատի մարզպետը՝ համայնքապետերին

0

Արարատի մարզպետարանում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը մտահոգություն հայտնեց մամուլում տարածված այն տեղեկատվության համար, որ Արարատի մարզպետը պետք է հրաժարական տա, քանի որ նա չի կարողանում ստիպել բնակչության վստահությունը չվայելող համայնքի ղեկավարներին հրաժարական տալ:

«Սիրելիներս, մենք հիանալի գիտենք ՏԻՄ օրենքը: Դուք ընտրված համայնքի ղեկավարներ եք, ընտրված եք հստակ նպատակի համար: Այն համայնքներում, որտեղ բողոքի ալիք կա, բնակիչներն ասում են, որ ղեկավարներն ընտրվել են գումարով, նախկին իշխանությունները միջամտել են, որ այլ թեկնածուներ չլինեն, որ իրենք լինեն միակը, անփոխարինելին, որպեսզի համայնքի բնակչությունը ստիպված լինի քվեարկել միայն իրենց օգտին: Ասում են նաև, որ ընտրություններին շատ ցածր մասնակցություն է եղել, և այդ մարդիկ դարձել են համայնքի ղեկավարներ»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասաց մարզպետը՝ հավելելով, որ այն համայնքի ղեկավարները, որոնք իրենց համայնքներում ունեն շատ ցածր լեգիտիմություն, այսինքն՝ համայնքի բնակիչների կողմից ընդունված չեն, ասում են, որ իրենք ժողովրդի կողմից ընտրված են:

«Ես հետևյալը կասեմ. եթե դուք վստահ եք և կարող եք ապացուցել, որ ժողովուրդը ձեզ ընտրել և սիրում է, այդ ժողովուրդը մեկ ամիս հետո էլ ձեզ կընտրի, 5 ամիս հետո էլ: Կարող եք վայր դնել ձեր լիազորությունները, կանցկացվեն արտահերթ ընտրություններ, դուք նորից մասնակցեք ընտրություններին: Այսպիսով, նույն ժողովրդին, իշխանությանը, մեզ ապացուցեք, որ դուք վայելում եք ձեր ժողովրդի վստահությունը, ժողովուրդը ձեզ ընտրել է, և իրականում ընտրված եք, այլ ոչ թե նշանակված, կամ ոչ թե ձեր առաջ ճանապարհ է հարթվել, որ դուք դառնաք համայնքի ղեկավար: Ապացուցեք ձեր սեփական բնակչին, որ արժանի եք համայնք ղեկավարելու»,- ընդգծեց մարզի ղեկավարը:

Համայնքի ղեկավարների հստակեցնող այն հարցին, թե ինչ եք խորհուրդ տալիս, Սարգսյանը կրկին ընդգծեց. «Ես խորհուրդ եմ տալիս անցկացնել տեղական վստահության հանրաքվե այնտեղ, որտեղ կա բողոքի ալիք: Այսօր ունենք մի պայթյունավտանգ կետ, դա Ուրցաձոր համայնքն է: Այնտեղ չունենք նույնիսկ վերլուծություն, թե ինչ կարող է տեղի ունենալ: Այն մեր մարզի միակ խոշորացված համայնքն է, և կա մեծ դժգոհություն համայնքի ղեկավարից»:

Սարգսյանն ասաց, որ երեկվանից մամուլում տարածված է, որ ժողովուրդը ոտքի է կանգնելու, նույնիսկ խոսք է գնում այն մասին, որ Վեդու ջրամբար տանող ճանապարհն է փակվելու: Այնտեղ ընթանում է մարզի համար կարևոր նշանակության շինարարություն:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ այն համայնքի ղեկավարները, որոնք չունեն ժողովրդի կողմից վստահություն, շարունակեն ղեկավարել և հարուցեն նման խնդիրներ, այսինքն՝ փակվեն պետական և միջպետական նշանակության կարևոր ճանապարհները»,- հավելեց մարզպետը:

Սարգսյանը նշեց, որ թեև երկրի առջև ծառացած գլոբալ խնդիրներ լուծելու համար Թավշյա հեղափոխության օրերին փակվեցին ճանապարհներ, չի նշանակում, որ մեկ համայնքի ղեկավարի փոփոխության համար իրականացվող դժգոհության ալիքը պետք է հասնի նրան, որ կրկին ճանապարհներ փակվեն: «Համայնքների ղեկավարները պետք է հասկանան, թե ինչից է ժողովուրդը բողոքում, թե իրենց ուզածն ինչ է, և թե տարիներ շարունակ ինչ չի արվել, որ պետք է արվեր: Ձեր խնդիրներն ինքներդ գիտեք, ձեզանից լավ ոչ ոք չի ճանաչում ձեզ»,- իր խոսքը եզրափակեց Սարգսյանը:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Акцию «Ночь в музее» посетили порядка 350 тысяч человек


Спорт в России и мире
Москва

В столице Туркменистана - Ашхабаде открыли памятник легендарному армянскому поэту и композитору Саят-Нове


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Теннисист Медведев потеряет место в рейтинге ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В одном из парков Москвы нашли тело 13-летней девочки





Путин в России и мире
Москва

IRNA: Путин провел встречу с послом Ирана после крушения вертолета Раиси


Лукашенко в Беларуси и мире
Минск

Президент Камеруна получил послание от Президента Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Фёдор Шаляпин

Наследие Шаляпина и Рахманинова представили на выставке-форуме «Россия»



Москва

Артисты Москвы и Еревана дадут совместный концерт в Большом театре

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net