Պերմի բնակիչը 56 միլիոն ռուբլի է շահել Ռուսաստանի «վիճակախաղի հայ արքայի» ընկերությունից
Ռուսական «Գոսլոտո» վիճակախաղը, որը մտնում է հայկական արմատնելով ռուսաստանաբնակ գործարար Արմեն Սարգսյանի «Ստոլոտո» ընտանիքի մեջ, 56,8 միլիոն ռուբլի արժողությամբ սուպերմրցանակ է խաղարկել, գրում է rusarminfo.ru-ն:
Մրցանակի հաղթող է դարձել Պերմի բնակիչը: Ինչպես նշում է «Ստոլոտո»-ի մամուլի ծառայությունը, նա շահել է 56.821.773 ռուբլի:
Հաղորդվում է, որ Պերմի բնակիչը հաղթող տոմսը գնել է բջջային հավելվածի միջոցով՝ ընդամենը 100 ռուբլով:
«Ստոլոտո»-ն հիմնադրվել է Արմեն Սարգսյանի կողմից 2012 թվականին, այն Եվրոպական վիճակախաղերի ասոցիացիայի անդամ է: