«Արարատ-Արմենիա»-«Բանանց» հանդիպման միջադեպի մասնակիցները տուգանվել և որակազրկվել են
Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիա»-«Բանանց» (1:3) խաղին «Արարատ-Արմենիա» թիմի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյի հեռացման, «Արարատ-Արմենիա» թիմի մարզիչ Ռազմիկ Գրիգորյանի և «Բանանց» թիմի ֆուտբոլիստ Արամ Լոռեցյանի՝ հանդիսատեսի հետ վիճելու հարցերը:
Որոշվել է.
1. «Արարատ-Արմենիա» թիմի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյին անվայել պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` որակազրկել 2 խաղով, «Արարատ-Արմենիա» Ֆուտբոլային Ակումբ ԲԲԸ-ին տուգանել 50000 դրամ:
2. «Արարատ-Արմենիա» թիմի մարզիչ Ռազմիկ Գրիգորյանին հանդիսատեսի հետ վիճելու համար, ՀՖՖի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` որակազրկել 2 խաղով, «Արարատ-Արմենիա» Ֆուտբոլային Ակումբ ԲԲԸ-ին տուգանել 50000 դրամ:
3. «Բանանց» թիմի ֆուտբոլիստ Արամ Լոռեցյանին հանդիսատեսի հետ վիճելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` որակազրկել 2 խաղով, «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին «Արարատ-Արմենիան» աշխատանքից հեռացրել է Վադիմ Սկրիպչենկոյին:
ՀՖՖ նիստի ամբողջական արձանագրությանը կարող եք ծանոթանալ այս հղմամբ:
Լուսանկարը՝ «Բանանցի» մամուլի ծառայության