123ru.net
World News in Armenian
Сентябрь
2018

Պուտինը Բաքվում կքննարկի ռազմատեխնիկական ահռելի քանակությամբ փաստաթղթեր, ուստի Երևանը պետք է անի առավելագույնը՝ բալանսը վերականգնելու համար. ՌԴ վերլուծաբաններ

0

Ռուասաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի գնահատմամբ՝ Բաքվում  ՌԴ նախագահ Պուտինի այցի շրջանակներում քննարկվելու և ստորագրվելու են Ադրբեջանի ու ՌԴ-ի միջև աննախադեպ քանակի փաստաթղթեր, ինչի հետևանքով ՌԴ-Ադրբեջանն և ՌԴ –Հայաստան հարաբերություններում կառաջանա դիսբալանս, ինչի համար Երևանը պետք է շահագրգիռ լինի դիսբալանսը լրացնելու առումով:

Tert.am-ի հետ զրույցում Մոդեստ Կոլերովն ասաց. «Ես ոչինչ չգիտեմ նոր ռազմական պայմանագրի մասին (խմբ. ռուս-ադրբեջանական ), բայց կրկնում եմ՝ Հայաստանը պետք է ձևավորի առաջարկներ՝ այդ բալանսն ապահովելու համար: Սա Հայաստանի շահերից է բխում: Եվ Հայաստանի նոր իշխանությունները պետք է անեն առավելագույնը նախկին բալանսն ապահովելու համար»:

Հիշեցնենք, որ ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում այսօր Բաքու է մեկնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչի մասին մեկ շաբաթ առաջ հայտնել է  Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլազադեն իր հերթին հայտարարել է, որ այցի շրջանակում, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, այդ թվում՝ ռուսական զենքի շուրջ նոր համաձայնագրի հարցը։

Ադրբեջանցի պատգամավորը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար։

Անդրադառնալով Երևանի կողմից այդ հավասարակշռությունը պահպանելու շահագրգռվածությանը՝ Մ. Կոլերովը նշեց. «Լավ կլիներ՝ Փաշինյանը հանդիպեր, բայց նման հանդիպում կլինի արդյո՞ք»: Դիտարկմանը, թե հայտարարվել է, որ լինելու է Պուտինի այց նաև Հայաստան, նա ավելացրեց արձագանքելով. «Փաշինյանը որտե՞ղ է, Երևանո՞ւմ»:

Իսկ հաջորդ դիտարկմանը, որ Վ. Պուտինի՝ Հայաստան սպասվելիք այցի մասին որևէ կոնկրետ ժամկետ չի նշվել, նա արձագանքեց. «Սա վատ է, որովհետև, որպես կանոն, ՌԴ նախագահի այցերը Հարավային Կովկասի երկներ կատարվում են մեկանգամյա այցի շրջանակներում»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ադրբեջանն իր ռազմավարական դաշնակցի դեմ զենքի վաճառքի մասին համաձայնագիրը քննարկի ռուսաստանցի ռազմական վերլուծաբան, «Նեզավիսիմոյե վոյեննոյե օբոզրեինիե» պարբերականի թղթակից Ալեքսանդր Խրոմչիխինը Tert.am-ին   ասաց. «Տեսականորեն, իհարկե, կա նման հնարավորություն, սակայն կոնկրետ տվյալներ՝ բացարձակապես ոչ»:

Հիշեցնենք, որ ռուսական փորձագիտական շրջանակներից վերջին շրջանում մշտապես նշում էին, որ հիշատակված գործարքը՝ ՌԴ-ի ու Ադրբեջանի  կառավարությունների  միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, որի շրջանակում 5 միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառվել Ադրբեջանին, մոտենում է ավարտին:

Մյուս կողմից, մոտ մեկ ամիս առաջ բավական թեժ էր Ադրբեջանի՝ դիտորդի կարգավիճակում ՀԱՊԿ-ի անդամակցության հարցը, սակայն հետո թեման պասիվացավ: Հարցին, թե հնարավո՞ր է՝ նորից արծարծվի, նա ասաց. «Նորից տեսականորեն ամեն բան հնարավոր է, բայց կարծում եմ՝ Հայաստանը սա ուղղակի կարգելափակի»:

Ամեն դեպքում, ռազմական փորձագետը կարծում է, որ ճիշտ կլինի դատողություններ անել այցի արդյունքներով:

Նշենք, որ BBC -ն  «Պուտինը Բաքվում. մեծ մտրակն ու փոքր քաղցրաբլիթը» հոդվածում ևս  անդրադարձել է ՌԴ նախագահի՝ Ադրբեջան այցին և նշել , որ մի կողմից՝ Մոսկվան չի ցանկանա սրել Ղարաբաղյան հակամարտությունը, մյուս կողմից՝ Կրեմլը միշտ չէ, որ իրեն ռացիոնալ է պահում: Մեկ այլ շեշտադրում ևս արվել էր հոդվածում.  «Պուտինը կարող է աջակցություն խոստանալ Ալիևին ներքին ընդդիմության հետ պայքարում, թեև այս հարցում նրա իրական հնարավորությունները սահմանափակ են՝ մնում է միայն տանկեր մտցնել Բաքու: Մոսկվան կարող է նաև որպես բրոքեր հանդես գալ ադրբեջանա-իրանական հարաբերություններում՝ բարդ հարցերի լուծման համատեքստում, սակայն այստեղ էլ ՌԴ ազդեցությունը հարկ չկա գերագնահատելու: Այնպես որ, հավանաբար, Պուտինը մեծ մտրակ է տանում Բաքու և փոքր քաղցրաբլիթ»,-ասվում է հոդվածում:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин пообещал продлить скоростные диаметры Москвы в Ярославскую область


Спорт в России и мире
Москва

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Камилла Рахимова вышла во второй круг WTA-1000 в Пекине, обыграв Кимберли Биррелл


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Москва подготовила аналитическое исследование «Климатическая повестка городов России»





Путин в России и мире
Москва

Рябков: Россия фиксирует реакцию Запада на изменения своей ядерной политики


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко назвал условие, при котором Минск применит ядерное оружие




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Байден анонсировал поставку Киеву дальнобойных ракет


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт ко Дню пожилого человека пройдет в Мытищах 1 октября



Москва

«Затруднилось дыхание, опустилось веко»: россиянка заразилась ботулизмом после приема у косметолога

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net