Միջազգային վարկի ապահովման դիտակետից
Երեւանի ավագանու ընտրությունները ներհայաստանյան առումով դեռեւս կքննարկվեն՝ մասնակցության համեմատությունը, ճշգրիտ տվյալների հիման վրա ավագանու նախորդ ընտրությունների մասնակցության քանակը, համապետական եւ համայնքային ընտրությունների մասնակցության շարժառիթների տարբերությունները եւ յուրաքանչյուր քաղաքական ուժի նախապես ապահոված քվեների չափն ու հետհեղափոխական իրավիճակում յուրաքանչյուրի նկատմամբ ժողովրդային ընկալելիության խնդիրները։ Անկախ ներքին հարթությունում գոյություն ունեցող տարատեսակ մեկնաբանություններից, կա մանավանդ արդար ընտրություններին մասնակցած լինելու թե՛ ժողովրդային …