Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Сентябрь
2018

Այսօրվա հեղափոխության ճշգրիտ «ռեցեպտն» է՝ անել այն, ինչ չի ուզում ՀՀԿ-ն և երկիրը կգնա առաջ. Ա. Մանուկյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

0

Ժողովուրդն իր ազատ կամքով եկավ, քվեարկեց և օրինականացրեց հրապարակի ցանկությունը. Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին:

«Այս ընտրությունները, ինչպես 1991թ թ.-ի ընտրությունները, երկու դեպքում էլ ժողովրդի գործոնն ամենակարևորն էր,  որոշիչն ու ճակատագրականը: Ինչպես 91-ին էր ժողովուրդը ոգևորված, քեֆ-ուրախություն, մատաղ անելով էր իր ազատ կամքով մասնակցում ընտրություններին, որովհետև  իր սրտի ուզածն էր, նույնն էլ հիմա էր՝ իր ազատ կամքով օրինականացրեց հրապարակի ցանկությունը»,-ասաց նա:   

Ըստ Արամ Մանուկյանի՝ ժողովուրդը երկու անգամ աջակցեց հեղափոխությանը, մեկ անգամ հրապարակում, և երկրորդը այս ընտրությամբ: «Ժողովուրդն իր ազատ կամքով այդ ոգևորությունը վերածեց քվեաթերթիկի: Սա իսկական ժողովրդավարության հիմքն է, քանի որ ժողովուրդն իրեն զգում  է իրավիճակի տեր, որոշիչ, հրամանատար, այդ տրամադրությունը հարկավոր է պահել, իր հույսներն արդացնել գործողություններով, քայլերով, որպեսզի առաջիկա ընտրություններն էլ լինեն նմանատիպ և չլինեն այլ գործիքներ՝ փող, կաշառք, վարչական  լծակ, բարեկամ և այլն: Ազատ  քաղաքացու գոյությունը երկրի ռեսուրսն է, մեծագույն հարստությունն է, այս պահին մենք ունենք մեծագույն հարստություն՝ ազատ կամքի տեր քաղաքացի»,-ասաց նա: 

ՀԱԿ անդամը նկատեց՝ մանկամիտ  է պետք լինել ասելու համար, թե 50 տոկոսից էլ պակաս մասնակցությունը չի կարող արտահայտել ժողովրդի կամքը: «Նախ 835 000 հայտարարած ցուցակն ամենևին իրական չէ, որովհետև տեսական մաքսիմում ցուցակ է, թե ովքեր կարող են ընտրական իրավունքից օգտվել, բայց իրականում արտագաղթը և բացականները այդ ցուցակից որ հանում ես,  մոտավորապես այդ ցուցակը կարող է դառնալ 600 000, իսկ 600 000-ից նման մասնակցությունը տոկոսը բարձրանում է: Դրան գումարած նախորդ ավագանու ընտրությունների ժամանակ եթե 25 000 պակաս է,  նրա մեջ դուք հաշվի առեք, որ բերած մարդիկ էին՝ միկրոավտոբուսներով, կաշառքով, վախեցնելով,  տնօրենի հրամանով, այսօր չկային, այսօր եկած մարդիկ եկել էին ազատ, իսկ 2017-ին բերել են ստիպելով, այսինքն՝ ստացվում է՝ այս անգամ ակտիվությունը շատ ավելի բարձր էր»,-ասաց նա:   

ՀԱԿ փոխնախագահն անդրադաձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ԱՄՆ-ից վերադառնալուն պես կձեռնարկի ԱԺ-ն ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու քննարկումներ:

«ՀԱԿ-ը արդեն երեք-չորս հայտարարություն պաշտոնապես արել է և ամենաառաջինը  մենք ենք արձագանքել և խիստ ենք դրել դրա անհրաժեշտությունը, ոչ թե արտահերթ ընտրությունների, այլ հնարավորինս շուտ արտահերթ ընտրությունների, քանի որ մենք գտնում ենք, որ հեղափոխության շրջանը փակելու միջոց է, և գտնում ենք որ ժողովուրդը, քանի որ այսպես ստեղծարար, ոգևորված ալիքի վրա է, այդ ալիքը  խորհրդարանական ընտրություններով պետք է դարձնել մանդատ և քաղաքական կայունություն, երաշխիքներ, որ կարող ես ռեֆորմներ անել, քո առջև կանգնած մարտահրավերները լուծելու համար:

Ողջունելի է  Փաշինյանի արած հայտարարությունը, որ պետք է հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ անել»,-ասաց նա:  


Արամ Մանուկյանը նշեց, որ ՀԱԿ-ը աջակցել է այդ պրոցեսին, Ընտրական օրենսգրքի փոփոխություններում առաջարկություններ է ներկայացրել հանձնաժողովին և տվել այն մոդելը, թե ինչպես կարելի է հասնել արագ արտահերթ  ընտրությունների: «Պատրաստ ենք հիմա էլ նպաստել այդ պրոցեսին, որովհետև դա մեր երկրի համար լավագույն, ճշգրիտ քայլն է, որը այս պրոցեսը կդարձնի անշրջելի»,-ասաց նա:

Իսկ թե խոչընդոտներ տեսնո՞ւմ է, հաշվի առնելով, որ օրինակ ՀՀԿ-ն  հայտարարել է, որ չի տեսնում դրա անհրաժեշտությունը, Արամ Մանուկյանն արձագանքեց. «Ես լուծումը ասել եմ այդ բանաձևի, և կրկնում եմ, հարկավոր է լսել, թե ՀՀԿ-ն  ինչ է ուզում,  անել հակառակը և կստացվի ճիշտ: Դա է այսօրվա  հեղափոխության ճշգրիտ «ռեցեպտը», արեք այն, ինչ չի  ուզում ՀՀԿ-ն և երկիրը կգնա առաջ»,-ասաց նա:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин объявил о запуске масштабного фестиваля "Лето в Москве. Все на улицу!"


Спорт в России и мире
Москва

Футболисты ФК «Динамо Пушкино» заняли второе место в межрегиональном турнире Laffy Cup 2024


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Теннисист Медведев потеряет место в рейтинге ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о достижениях национальных целей по экологии





Путин в России и мире
Москва

«Газпром-Медиа» и Медиакорпорация Китая подписали соглашение о сотрудничестве


Лукашенко в Беларуси и мире
Минск

Президент Камеруна получил послание от Президента Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский заявил, что обеспокоен заявлениями республиканцев в США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Шнуров

Рокер Шнуров на «Новой фабрике звезд» пристыдил певца Киркорова за Евровидение



Москва

В ходе поисковой экспедиции сотрудники Росгвардии из ЯНАО обнаружили редкую находку (видео)

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net