Իսպանիայի ափերի մոտ հանգստյան օրերի ընթացքում ավելի քան 500 ապօրինի ներգաղթյալ է հայտնաբերվել
Իսպանիայի Փրկարար ծառայությունը հանգստյան օրերի ընթացքում երկրի ափերի մոտ հայտնաբերել է ավելի քան 500 ապօրինի ներգաղթյալ, որոնք փորձում էին ռետինե նավակներով հասնել Իսպանիա, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Փրկարար ծառայության պաշտոնական թվիթերյան էջին:
Հաղորդվում է, որ շաբաթ օրվա ընթացքում փրկարարները 10 նավակ են հայտնաբերել Անդալուսիայի ափերին: Ընդհանուր առմամբ՝ նավակներում եղել է 381 մարդ: Եվս մի նավակ, որում եղել է 12 մարդ, հայտնաբերվել է Բալեարյան կղզիների մոտակայքում:
Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ ևս երկու նավակ հայտնաբերվել է կիրակի օրվա ընթացքում՝ Ալբորան ծովում: Նավակներում եղել է 117 մարդ, որոնք տեղափոխվել են Մալագա: