Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայում քրդական ուժերին աջակցելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Коммерсантъ»-ի համար գրած իր հոդվածում հայտարարել է, որ ամերիկյան կողմը շարունակում է աջակցել քրդական շարժումներին՝ դրանով իսկ խանգարելով հավասարակշռությունը տարածաշրջանում:
«Ցավոք, մենք տեսնում ենք, որ արտասովոր աջակցությունը, հատկապես ԱՄՆ-ի կողմից, որը վերջին ժամանակներում ցուցաբերվում է PYD-ին («Դեմոկրատական միություն») և «Սիրիայի դեմոկրատական ուժերին», շարունակվում է: Նման քայլերը, որոնք վնաս են հասցնում տարածաշրջանում հավասարակշռությանն ու ժողովուրդների միջև խաղաղությանը, պետք է դադարեցվեն»,- գրել է Էրդողանը:
Նա նաև հայտարարել է, որ քրդական զինյալների դեմ պայքարում Թուրքիան հույս ունի ստանալ Ռուսաստանի աջակցությունը: Նախագահի խոսքով՝ ՌԴ-ն ու Թուրքիան հարևաններ են, որոնք պետք է ունենան ընդհանուր հայացքներ մեկը մյուսի անվտանգությանը սպառնացող հանգամանքների վերաբերյալ: