Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին
«Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելին վերադարձել է թիմի մարզումներին,- տեղեկացնում է Football-italia.net-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հեռացվել էր թիմի կազմից ավելորդ քաշի պատճառով:
Սպասվում է, որ Բալոտելին կընդգրկվի Ֆրանսիայի առաջնության շրջանակում կայանալիք «Մոնպելյեի» դեմ խաղի հայտացուցակում:
Հանդիպումը կկայանա վաղը` սեպտեմբերի 22-ին: