«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով
Լոնդոնյան Prop Store աճուրդում վաճառվել է Էնակին Սքայուոքերի լուսարձակող թուրը, որը հայտնի է «Աստղային պատերազմներ. սիթհերի վրեժը» ֆիլմից:
Ինչպես հայտնում է Euromag-ը, թուրը վաճառվել է 135,3 հազար ֆունտ ստերլինգով (շուրջ 179 500 հազար դոլար): «Աստղային պատերազմներից» աճուրդում այլ իրեր նույնպես ներկայացված են եղել, ինչպես, օրինակ, Հան Սոլոյի բաճկոնը: Աճուրդի կազմակերպիչների գնահատումներով՝ բաճկոնի արժեքը կազմում է 500 000- 1 մլն ֆունտ ստերլինգ կամ 663 000-1.3 մլն դոլար:
Էնակին Սքայուոքերը ֆիլմաշարի առաջին վեց մասի գլխավոր կերպարներից մեկն է, որը մութ ուժերի կողմն անցնելուց հետո առավել հայտնի է որպես Դարտ Վեյդեր: Նրա թուրը «Աստղային պատերազմների» կարևորագույն իրերից է: Հերոսն այն օգտագործել է տարբեր տեսարաններում: Ֆիլմի սյուժեի համաձայն՝ թուրն անհետացել է Մուստաֆար մոլորակում Օբի-Վան Քենոբիի հետ մենամարտից հետո:
Ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ. սիթհերի վրեժը» ֆիլմը նկարահանվել է 2005-ին: Այն թվով վեցերորդն է ֆիլմաշարի կազմում: