Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից
«Ալաշկերտը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել
««Փյունիկի» դեմ խաղից հետո «Ալաշկերտի» մարզչական շտաբից ազատվել են Վարուժան Սուքիասյանը, Կարեն Բարսեղյանը և Արթուր Ոսկանյանը:
Սեպտեմբերի 22-ին կայանալիք «Լոռիի» դեմ խաղում «Ալաշկերտի» գործողությունները տեխնիկական գոտուց դուրս կղեկավարի «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը, իսկ տեխնիկական գոտում` «Ալաշկերտ-2»-ի գլխավոր մարզիչ Սերգեյ Էրզրումյանը:
Արդեն վաղն «Ալաշկերտը» կներկայացնի նոր գլխավոր մարզիչին և իր մարզչական շտաբը»,-ասված է հայտարարության մեջ: