Դիզելային շարժիչների հնարավոր արգելքը Գերմանիայում կազդի 1.3 մլն ավտոմեքենայի վրա
Գերմանական թերթերը հայտնում են, որ հին դիզելային շարժիչներով ավտոմեքենաների հնարավոր արգելքը Գերմանիայում կանդրադառնա շուրջ 1.3 մլն մեքենայի վրա:
Այս մասին հետևում է երկրի տրանսպորտի նախարարության տվյալներից, որոնք տրամադրվել են Կանաչների կուսակցության հարցմանն ի պատասխան:
Ինչպես փոխանցում է Коммерсант-ը, տրանսպորտի նախարարության տվյալներով՝ գերմանական 43 քաղաքում, որտեղ թունավոր արտանետումներով աղտոտվածության մակարդակն ամենից բարձրն է, 475 000 մեքենա է հաշվարկվում, որոնց արտանետումները համապատասխանում են «Եվրո-4» չափանիշի նորմերին, ինչպես նաև 840 000 մեքենա, որոնք համապատասխանում են «Եվրո-5» չափանիշին:
2015-ին նոր չափանիշ է ընդունվել՝ «Եվրո-6», որին չհամապատասխանող մեքենաները ոչ էկոլոգիական են համարվում:
Փետրվարին Գերմանիայի Դաշնային վարչական դատարանը թույլատրել է քաղաքային իշխանություններին ըստ իրենց հայեցողության արգելել դիզելային ավտոմեքենաների օգտագործումը: Մայիսին Համբուրգն առաջինն է որոշում ընդունել դիզելային շարժիչներով ավտոմեքենաներն արգելելու մասին: