Արման Թաթոյան. «Այդպիսի ցանկացած դեպք պետք է դառնա առանձին քննության առարկա, իսկ գործադրող անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության»
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսային խոսակցության կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ուսումնասիրվել են նաև այդ պաշտոնատար անձանց պարզաբանումները՝ կապված գաղտնալսման փաստի, հեռախոսային խոսակցության ու դրա հրապարակման հետ: Նախ, անթույլատրելի է ցանկացած հեռախոսային խոսակցության անօրինական …