Թուրքական տրոյական ձին՝ ռազմավարական առանցքում
Թեհրանում միջնախագահական եռակողմ ժողովը, ըստ էության միացյալ զինվորաքաղաքական որեւէ նախաձեռնությամբ հանդես գալու որոշման չի հանգել։ Կարգախոսաբանությունը գերակշռում է ժողովից բխած հայտարարություններում, նաեւ՝ դրա մասնակից յուրաքանչյուր նախագահի կողմից կատարված հրապարակումներում։ Նախ, նկատելի է, որ սիրիական հիմնահարցի հանգուցալուծմանը հատկացված ժողովին բացակա է ի՛նքը՝ Սիրիան։ Մինչ, պաշտոնական Անկարան շարունակում է Դամասկոսի կամ սիրիական վարչակարգի հովանավոր ուժեր եզրաբանությունը օգտագործել …