Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Сентябрь
2018

Արարատ Միրզոյանը վստահ է՝ կառավարությունը հաջողելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը հասնելու հարցում

0

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահ է, որ կառավարությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը հասնելու հարցում կհաջողի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարին տված հարցազրույցի ընթացքում: «Նախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հիմնավորված է, և ես համոզված եմ, որ հասարակության մոտ որևէ կասկած չի հարուցում, որ այն խորհրդարանը, որը հիմա ունենք, բացարձակապես չի արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքական նախապատվությունները և տրամադրությունները և, ըստ այդմ,  այլևս չի կարող գործել Հայաստանի քաղաքացիների անունից: Հետևաբար, անհրաժեշտություն կա անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասել է Միրզոյանը:

Հարցին, թե ե՞րբ են պատրաստվում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Միրզոյանը պատասխանել է, որ դա ամրագրված է կառավարության ծրագրում, որը հավանության է արժանացել Ազգային ժողովի կողմից: «Երբ մենք ներկայացրել ենք կառավարության ծրագիր, նշել ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն»,- նշել է ՀՀ առաջին փոխվարչապետը:

Անդրադառնալով մինչ արտահերթ ընտրությունները իրականացվելիք օրենսդրական փոփոխությունների մասին հարցին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ տեղի են ունեցել տարբեր շահագրգիռ կողմերի, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ բազմաթիվ նիստեր, բազմաթիվ դրույթներ քննարկվել են, եղել են հանդիպումներ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: «Ես ինքս մեկ անգամ մասնակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների համանման նիստին, Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ են եղել քննարկումներ, և հիմա սեղանին ունենք հայեցակարգ, որը հաշված օրերի ընթացքում արդեն կդրվի հանրային քննարկման, իսկ այդ քննարկումից հետո շատ արագ կպատրաստենք հստակ օրենքի նախագծեր»,- մանրամասնել է առաջին փոխվարչապետը;

Նա հավելել է, որ արդեն իսկ քննարկումների արդյունքում որոշակի առաջարկներ ձևավորվել են և Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագծեր, որոնք արդեն ընդունվել են Ազգային ժողովի կողմից: «Այդ փաթեթով կառավարությանը, ոստիկանությանը գործուն մեխանիզմներ են տրվում ընտրակաշառքն արմատախիլ անելու համար: Օրինակ, նախատեսվում է ազատազրկում ընտրակաշառք առաջարկելու, ընտրակաշառք վերցնելու համար: Բազմաթիվ դրույթներ կան»,- ընդգծել է Միրզոյանը:

Նա հավաստիացրել է, որ իրականացվել են այնպիսի փոփոխություններ, որոնք էական ազդեցություն են ունենալու, որպեսզի ընտրակաշառքն արմատախիլ արվի: Միրզոյանի գնահատմամբ՝ ընտրակաշառքը իրավունք չունի տեղ ունենալ 21-րդ դարի հայ հասարակության մեջ:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин фразой «ходят слухи словно мухи» прокомментировал уход замов в кабмин


Спорт в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге про финал Всероссийской олимпиады школьников


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Рублёв поднимется на шестое место в рейтинге ATP после победы на «Мастерсе» в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Ежемесячную денежную выплату получают более 1,6 млн пострадавших от радиации





Путин в России и мире
Москва

Почему в Москве принимают Пашиняна после всех его скандальных заявлений о России: Политолог назвал пять причин


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко: Минск не будет рисовать никаких линий, мгновенно ответит на агрессию




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В США прокомментировали подготовку покушения на Зеленского


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Шатунов

Вдова Шатунова призвала поклонников прекратить мракобесие на могиле певца



Москва

Представители «Народного фронта» поздравили ветеранов ВОВ с Днем Победы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net