«Ռոնալդուն եսակենտրոն է, ես երբեք չէի ցանկանա տեսնել նրան իմ թիմում». Զլատկո Դալիչ
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը քննադատել է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին այն բանից հետո, երբ պորտուգալացին հրաժարվեց ներկա գտնվել ՈՒԵՖԱ-ի վարկածով նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացողի պարգևատրման արարողությանը: