Երիտասարդների ԱԱ ռինգը մնաց առանց հայաստանցիների
0
Հունգարիայի մայրաքաղաքում բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կշարունակվի առանց Հայաստանի հավաքականի: Մինչ այդ ասպարեզում մնացած 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ Բենիկ Սուքիասյանը եւ 75 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը այսօր տանուլ տվեցին իրենց մենամարտերը եւ դուրս մնացին պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ