123ru.net
World News in Armenian
Август
2018

Ավագանու ընտրություններին ընդդիմությունը ներկայացված չէ, ընդդիմություն կարող էր լինել ՀՀԿ-ն. քաղտեխնոլոգ

0

Երևանի ավագանու ընտրություններին գոնե ֆորմալ առումով ընդդիմություն չկա՝ մասնակցողները կա՛մ իշխանություն կրող ուժերն են, կա՛մ քաղաքական ուժեր են, որոնք հայտարարել են, որ աջակից են այսօրվա իշխանություններին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` հավելելով, որ ընդդիմությունը կարող էր լինել միայն ՀՀԿ-ը, որը չի մասնակցում ընտրություններին ցածր արդյունք չգրանցելու համար:

«Կարծում եմ, որ, երբ չկա քաղաքական ընդդիմություն, հիմնականում փորձ է արվելու ծրագրերի միջոցով այս կամ այն ոլորտի վրա շեշտը դնել: Այսինքն՝ չի լինելու սուր քննադատություն գործող իշխանությանը, այստեղ շատ-շատերի համար հիմնական թիրախը մնալու է ՀՀԿ-ն՝ որպես քաղաքային նախկին իշխանություն: Ասելու են, որ ի տարբերություն նախորդների՝ մի շարք գործողություններ չեն անելու, փոխարենն այլ խոստումներ, ծրագրեր են ներկայացնելու»,-շեշտեց քաղտեխնոլոգը:

Քաղտեխնոլոգի խոսքով` չնայած նրան, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, քարոզարշավի ստարտը տրվել է այն պահից, երբ քաղաքական ուժերը հայտարարել են մասնակցության մասին: Նա հավելեց, որ բուն քարոզարշավը բավականին ակտիվ է լինելու` հաշվի առնելով նաև այն, որ հեղափոխությունից հետո առաջին ընտրությունն է: Ըստ նրա `քարոզարշավի, ընտրությունների ընթացքում փորձարկվելու են նաև նոր ընտրական, քաղաքական տեխնոլոգիաներ: Քաղտեխնոլոգն ընդգծեց, որ ՔՊ-ի հետ կապված դրական տրամադրությունները, որոնք ձևավորվել են հեղափոխության ընթացքում, դեռևս պահպանվում են, շանս ունեն իրական մեծամասնություն վերցնելու:

«Իրական մեծամասնություն կարող են լինել` նույնիսկ առանց հետընտրական դաշինքներ կազմելու և պայմանավորվածությունների գալու ավագանի անցած այլ ուժերի հետ, բայց դժվար է ասել, թե ճնշող մեծամասնություն կլինի, թե չէ, որովհետև շատ բան կախված է նաև քարոզչությունից: Բացի նրանից, որ Երևանում ընտրելու են ավագանու քաղաքական ուժեր, ընտրվում է նաև կոնկրետ անձը: Շատ բան կախված է լինելու նրանից, թե ասենք Հայկ Մարությանը ինչ կերպարով հանդես կգա. հասարակության մոտ իր հետ կապված շատ հարցեր կան, բայց ամեն կախված է լինելու նրանից, թե արդյոք ինքը հանդես կգա մենեջեր կերպարով բացի հայտնի դերասան լինելուց, հանդես կգա՞ որպես հաջողակ բիզնեսմեն: Կարծես թե, նման հայտարարություններ այս առումով արվում են»,-նշեց նա:

Վիգեն Հակոբյանն ասաց, որ հաջողությունը կախված կլինի նաև նրանից, թե թեկնածուներն իրենց համար քաղաքապետարանում այս կամ այն ոլորտի պատասխանատուների ինչպիսի թիմ կներկայացնեն:

Քաղտեխնոլոգը կարծում է, որ կարևոր նշանակություն կունենա նաև այն, թե Նիկոլ Փաշինյանը ինչպիսի մասնակցություն կունենա քարոզարշավին, որովհետև, երբ խոսվում է քաղաքական իշխող ուժի, թիմի վարկանիշի մասին, խոսքն առաջին հերթին գնում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անձնավորված ընկալման մասին:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте популярности волонтерского движения


Спорт в России и мире
Москва

«Спартак» — «Динамо» Москва — 2:2. Видеообзор матча РПЛ


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Касаткина вышла в 1/4 финала турнира WTA в Сеуле


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Наш лес полон чудес! Какие виды животных и растений встречаются в Подмосковье





Путин в России и мире
Москва

Новый 5-летний срок Гайнутдина и обращение к Путину: в Москве прошел мусульманский форум


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский: Ни США, ни Британия не дали разрешения на удары вглубь России


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Олег Лундстрем

В Чите открыли III Фестиваль Олега Лундстрема: Праздник джаза - смелой, дерзкой и непредсказуемой музыки



Москва

Москвичей предупредили о заморозках до минус 5 градусов в ночь на 23 сентября

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net